-
21.01.2019|
14:06
Թուրքիան պատրաստ է զբաղվել սիրիական Մանբիջ նահանգի անվտանգությամբ` Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հիշեցնելով, որ նախորդ շաբաթ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման իրականացրած պայթյունի հետևանքով Մանբիջում ԱՄՆ չորս քաղաքացի էր զոհվել:
-
21.01.2019|
14:06
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերում դաշնային աշխատողներին շնորհակալություն է հայտնել. «Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր առանց վարձատրվելու ջանասիրաբար աշխատում են հանուն երկրի՝ շնորհակալ եմ, դուք մեծ հայրենասերներ եք»:
-
21.01.2019|
14:05
Իսրայելի զինուժը հրապարակել է Սիրիայի հակաօդային պաշտպանության երկու կայանքի հասցված ավիահարվածի տեսագրությունը:
-
21.01.2019|
14:04
ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
-
21.01.2019|
14:02
Թուրքիայի դատախազությունը պահանջում է ցմահ ազատազրկման դատապարտել Ստամբուլում Ամերիկայի հյուպատոսարանի 20 տարվա աշխատակից Մեթին Թոփուզին՝ լրտեսության և 2016-ի հեղաշրջման փորձին աջակցելու մեղադրանքով, հաղորդում է Associated Press-ը, որը ծանոթացել է 78-էջանոց մեղադրական եզրակացությանը:
-
21.01.2019|
14:02
Ժամը 09:00-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ` Վարդենյաց լեռնանցքը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:
-
21.01.2019|
14:00
Մամուլում միմյանց են հաջորդում հրապարակումները Հայաստանի մարզպետների տարեմուտի առատաձեռնության մասին, որ հաջորդեց Երևանի քաղաքապետի որոշմանը` պարգևատրումների մասով:
-
21.01.2019|
13:55
Հունվարի 19-ին Բաքվում իշխանությունների հետ համաձայնեցված հանրահավաք կազմակերպվեց` հաջակցություն բանտում հացադուլ հայտարարած բլոգեր Մեհման Հուսեյնովի:
-
20.01.2019|
22:24
ՌԴ ԱԳՆ-ը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ պատասխանն ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիների մուտքը Ադրբեջան արգելելու հարցով հայտարարությանը՝ անհանգստություն հայտնելով դրա բովանդակության վերաբերյալ, որով պահանջվում էր «չշոշափել» Ադրբեջան ժամանող ռուս քաղաքացիների խտրականության հարցը՝ երկու երկրի հարաբերությունների զարգացման ֆոնին:
-
20.01.2019|
22:23
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, պնդելով, որ ՀՀ վճարային հաշվեկշռի տվյալներով, 2018-ի երրորդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները 50%-ով աճել են՝ 2017-ի նույն եռամսյակի համեմատ։