-
20.01.2019|
22:22
ԱՄՆ նախագահը փոխզիջումային տարբերակ է առաջարկել դեմոկրատներին՝ կառավարության մասնակի սառեցումը հաղթահարելու համար, որը շարունակվում է արդեն չորս շաբաթ և ամենաերկարն է ԱՄՆ պատմության մեջ:
-
20.01.2019|
22:21
Գերմանիայի խորհրդարանը նկատողություն է տվել իշխող կուսակցության պատգամավոր Կարին Շտրենցին՝ սահմանված ժամկետում հավելյալ եկամուտների մասին տեղեկատվություն չներկայացնելու համար:
-
20.01.2019|
22:20
Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում բողոքի ակցիաներ են՝ վիճահարույց Կուրիլյան կղզիները Ճապոնիային փոխանցելու հնարավորության դեմ:
-
20.01.2019|
22:17
Ադրբեջանական հաքերները կոտրել են մոտ 2 հազար հայկական էլեկտրոնային փոստ եւ ֆեյսբուքյան հաշիվների մուտքային տվյալներ՝ ներառյալ հեռախոսային լոգիններ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
-
20.01.2019|
16:53
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը տեղի կունենա հունվարի 21-25-ը: Հունվարի 21-ին կայանալիք նիստի օրակարգում է նաև Հայաստանում 2018-ի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկման հարցը:
-
20.01.2019|
16:53
Վրաստանի բանակցությունները «Գազպրոմի» հետ՝ կապված ռուսական գազը Հայաստան տարանցման պայմանների վերաբերյալ նոր համաձայնագրի հետ, կավարտվեն առաջիկա երկու շաբաթներին` լրագրողներին հայտնել է Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարար Գեորգի Կոբուլիան:
-
20.01.2019|
16:52
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների համար, ռուսական կողմում կա կուտակված 259 բեռնատար, 167 մարդատար ավտոմեքենա և 2 ավտոբուս:
-
20.01.2019|
16:51
Վանաձորի առաջին ատյանի դատարանը բավարարել է «Թեղուտ» ՓԲ ընկերության միջնորդությունը և ընկերության հաշիվների նկատմամբ կալանքը վերացրել է՝ հաշվի առնելով, որ կատարվել են «Կ-արաստ» ընկերության նկատմամբ ունեցած 2 միլիոն 162 հազար դրամի ֆինանսական պարտավորությունները։
-
20.01.2019|
16:50
Բաքվում ընդդիմությունը ցույց է անցկացրել բլոգեր Մեհման Հուսեյնովին և մյուս քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով:
-
20.01.2019|
16:45
ՀՀ Սահմանադրության համաձայն՝ վարչապետը նշանակումից հետո 5 օրում նախագահին է առաջարկում փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին: Երեկ` փոխվարչապետերի նշանակումից հետո, ստացանք նոր կառավարություն: Օրենսդրության համաձայն, եթե կառավարության 2/3-րդը նշանակվում է, կառավարությունը համարվում է ձևավորված։