-
15.01.2019|
22:42
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը կարող է և պետք է աջակցի գործադիրի վարած արտաքին քաղաքականությանը և իրականացնի խորհրդարանական վերահսկողություն` խորհրդարանում հայտարարեց «Իմ քայլից» Ռուբեն Ռուբինյանը՝ ներկայացնելով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր գործունեության տեսլականը:
-
15.01.2019|
22:41
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալել է Քլեմսոնյան համալսարանի ֆուտբոլային թիմի անդամներին և հյուրասիրել արագ սննդի ռեստորաններից պատվիրած պիցցա, համբուրգեր և կարտոֆիլի ֆրի:
-
15.01.2019|
22:40
Bestinfo.Am-ը ներկայացնում է՝ Թուրքիայում հայտնաբերվել է 2000 տարի առաջ գրված Աստվածաշունչ։ Գիրքն անհանգստություն է առաջացրել Վատիկանում, որովհետև պարունակում է Բարնաբայի ավետարանը։ Բարնաբան Հիսուս Քրիստոսի աշակերտներից էր և ճամփորդում էր Պողոս առաքյալի հետ։ Հին մագաղաթը «կրկնակի» հայտնաբերվել է Անկարայի արդարադատության պալատի պահեստում։ Մագաղաթը փոխանցվելու է Անկարայի ազգագրության թանգարան։
-
15.01.2019|
22:39
ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը.
-
15.01.2019|
22:38
Երևանը ապրելու տեսանկյունից ավելի հարմարավետ է, քան Բաքուն և Թբիլիսին, վկայում են Numbeo կենտրոնի ուսումնասիրություն արդյունքները:
-
15.01.2019|
22:37
Լրատվական դաշտի 90 տոկոսը կամ պատկանում է նախկին իշխանության ներկայացուցիչներին, կամ իշխանությանն ընդդիմադիր ուժերին, այսօր ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով, իր բնորոշմամբ, գործող իշխանությունների դեմ տարվող մեդիա արշավին։
-
15.01.2019|
21:42
7-րդ գումարման Աժ-ն 11 մշտական հանձնաժողով կունենա` խորհրդարանն ընդունեց հանձնաժողովներ ձևավորելու հարցը: 8 հանձնաժողովների նախագահներ կառաջադրի «Իմ քայլը» խմբակցությունը, 2` ԲՀԿ-ն, 1` ԼՀԿ-ն` հայտարարեց Աժ նախագահ Արարատ Միրզոյանը։
-
15.01.2019|
21:35
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հունվարի 11-ին հավատարմագրերն է հանձնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:
-
15.01.2019|
21:34
ՀՀ ԱԳ նախարարը մոտ ապագայում կայցելի Իսրայել՝ երկկողմ կապերն ամրապնդելու, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը խթանելու ծրագրով: Հարցազրույց տալով The Jerusalem Post-ին՝ Զոհրաբ Մնացականյանը պնդել է՝ «Հայաստանն այնքան բան կարող է առաջարկել Իսրայելին` գյուղատնտեսության, գիտության, տոխնոլոգիաների, կրթության ու նորարարության ոլորտներում»:
-
15.01.2019|
21:33
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հերթական նախազգուշացումն է ուղղել Իրանին՝ խորհուրդ տալով արագ հեռանալ Սիրիայից, գրում է The Jerusalem Post-ը: