-
14.01.2019|
22:24
ԱԺ փոխխոսնակի պաշտոնում Մանե Թանդիլյանի թեկնածությունը ներկայացրեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա ներկայացրեց Թանդիլյանի կենսագրությունը և նշեց, թե խոսում են ընդդիմադիր փոխխոսնակի մասին, իսկ Թանդիլյանը աչքի է ընկել իր քաղաքացիական և քաղաքական ակտիվությամբ ու սկզբունքայնությամբ:
-
14.01.2019|
22:23
Խորհրդարանում ձևավորվել է նոր մշակույթ, որի համաձայն հունվարի 14-ին ՀՀ 7-րդ գումարման Աժ նախագահ ընտրվելուց հետո Արարատ Միրզոյանի հետ հանդիպել է ՀՀ 6-րդ գումարման Աժ նախագահ Արա Բաբլոյանը:
-
14.01.2019|
22:22
Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովեն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակվելու առթիվ.
-
14.01.2019|
22:21
«Ծառայում եմ հայ ժողովրդին», - ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսօր երկրորդ անգամ նշանակվեցի վարչապետ։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, ծառայում եմ Արցախի Հանրապետությանը, ծառայում եմ հայ ժողովրդին», - գրել է Փաշինյանը։
-
14.01.2019|
22:20
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ. «Մեծարգո պարոն վարչապետ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում Ձեզ` Հայաստանի Հանրապետության Վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով:
-
14.01.2019|
22:19
Ընդդիմություն եղած ժամանակ չեմ ասել, որ ԱԱԾ-ն պիտի վարչապետի ենթակայությունից դուրս գա ու լինի կառավարության ենթակայության տակ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
-
14.01.2019|
22:18
Աժ «Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ փոխնախագահ առաջադրեց Ալեն Սիմոնյանին:
«Սիմոնյանը բավականին լայն հասարակական, քաղաքական գործունեություն է ծավալել, երբեք չի կաշկանդվել հայտնել իր դիրքորոշումը, տեսակետը», - թեկնածուին ներկայացնելիս հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
-
14.01.2019|
22:17
7-րդ գումարման Աժ նախագահ ընտրվեց Արարատ Միրզոյանը: ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ Միրզոյանի օգտին քվեարկել է 131 պատգամավոր:
-
14.01.2019|
22:16
Իմ լավագույն ջանքերը գործադրելու եմ, որ լինեմ ոչ միայն մեր խմբակցության, այլև ԱԺ բոլոր խմբակցությունների նախագահը` լրագրողներին ասաց ԱԺ նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանը։
-
14.01.2019|
22:16
Աժ նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանը տրամաբանական է համարում, որ 7-րդ գումարման Ազգային ժողովի օրենսդրական օրակարգում կենտրոնական տեղ է զբաղեցնելու նոր ձևավորվելիք կառավարության ծրագիրը: