-
14.01.2019|
13:49
Հունվարի 16-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ` տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
-
14.01.2019|
13:47
Հունվարի 14-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Կոտայքի մարզի բոլոր ավտոճանապարհներին մերկասառույց է:
-
14.01.2019|
13:46
Դոնալդ Թրամփը զգուշացրել է, որ ԱՄՆ-ը «տնտեսապես կկործանի Թուրքիան», եթե Անկարան հարձակվի ԱՄՆ աջակցությունը վայելող քրդական ուժերի վրա:
-
14.01.2019|
13:44
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներին հունվարին հերթական հանդիպումն ունենալ: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի խոսքով` «հանդիպման մասին առավել մանրամասն կհաղորդվի համաձայնեցումից հետո»:
-
14.01.2019|
13:35
Օլիմպիական խաղերի շուրջ հասունանում է հերթական սկանդալը: Ճապոնիան կասկածվում է 2020 թ. ամառային օլիմպիական խաղերը անցկացնելու իրավունքները գնելու մեջ: Օլիմպիական խաղերի շուրջ հասունանում է հերթական սկանդալը: Ճապոնիան կասկածվում է 2020 թ. ամառային օլիմպիական խաղերը անցկացնելու իրավունքները գնելու մեջ:
-
13.01.2019|
23:09
Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը որոշել է արգելել համայնքում գործող գիշերային ակումբների հետագա գործունեությունը:
-
13.01.2019|
21:33
ԱՄՆ-ում շաթդաունի պատճառով կորուստներն արդեն հասել են $3,6 մլրդ-ի` նշել է Standard&Poors վարկանշային գործակալության գլխավոր տնտեսագետ Բեթ Էնն Բովինոն: Նրա խոսքով, եթե շաթդաունը շարունակվի ևս 2 շաբաթ, ԱՄՆ տնտեսությանը կարժենա 6 մլրդ դոլար:
-
13.01.2019|
21:32
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում անդրադարձել է խաշ ուտելով հանրապետականին նմանվելու վերաբերյալ «Հրապարակ» թերթի հրապարակմանը։
-
13.01.2019|
21:30
Նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 14-ին պաշտոնական այցով կմեկնի ԱՄԷ: ՀՀ նախագահը հանդիպումներ կունենա Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն ղեկավարության հետ:
-
13.01.2019|
21:28
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքում է մամուլի հրապարակումները, որ հրահանգել է գաղտնի պահել ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինի հետ հանդիպումների մանրամասները: