-
12.01.2019|
20:40
2017-ի ամռանը Համբուրգում Պուտին-Թրամփ հանդիպման մանրամասներն ԱՄՆ նախագահը թաքցրել է իր վարչակազմի անդամներից: Այս մասին գրում է The Washington Post պարբերականը:
-
12.01.2019|
16:01
Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատը փլուզվել է:
Այստեղ էին վերջին ավելի քան 20 տարիներին փորձեր ու տարատեսակ միջոցառումներ իրականացնում «Հայ փոքրիկ երգիչները»:
-
12.01.2019|
15:57
Այսօր Գյումրիում Շիրակացի փողոցի ռուսական զորամասերից մեկի մոտ տեղի կունենա բողոքի ակցիա՝ գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի սպանության տարելիցի կապակցությամբ: Ավետիսյանների ընտանիքը սպանվել էր 2015-ի հունվարի 12-ին, իսկ հանցագործության համար ցմահ ազատազրկման է դատապարտվել ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը:
-
12.01.2019|
15:56
ՀՀ մշակույթի նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի անդամները ՀՀ ԱԺ-ի հունվարի 14-ի նիստից առաջ իրենց դիրքորոշումն են արտահայտել Մշակույթի նախարարության կարգավիճակի փոփոխության շուրջ. «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագծում նախատեսվում է ՀՀ մշակույթի նախարարությունը վերակազմակերպել՝ միացնելով Կրթության և գիտության նախարարությանը:
-
12.01.2019|
15:54
Օպերայի հարակից տարածքը սրճարաններից ազատելու Երևանի քաղաքապետարանի որոշումը սրճարանների տնօրեններն ամանորյա տհաճ անակնկալ են համարում: «Montale Lounge Cafe»-ի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը ասել է, որ իրենք մի քանի սրճարանների ներկայացուցիչների հետ քննարկում են խնդիրը։
-
12.01.2019|
15:53
Մանվել Գրիգորյանը Հայաստանում է, նա Արցախ չի մեկնել`ասել է գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը՝ հերքելով մամուլում շրջանառվող լուրերը: «Նրա հետ խոսել եմ թե երեկ երեկոյան, թե առավոտյան։ Ինչպե՞ս կարող է այս լուրը համապատասխանել իրականությանը, երբ ես նրա մոտ եմ գնացել ճանապարհը փակելու ժամանակ»,- ասաց նա։
-
12.01.2019|
15:52
Financial Times-ին հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան, կարող է գլխավորել Համաշխարհային բանկը Ջիմ Յոն Կիմի պաշտոնաթողությունից հետո: Նրա անունը նշվում է առավել հավանական թեկնածուների շարքում։
-
12.01.2019|
15:50
Երևանի պետական համալսարանը հայտարարությամբ արձագանքել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի բարձրացրած հարցերին։
-
12.01.2019|
15:49
7-րդ գումարման ԱԺ-ն աշխատանքները կսկսի հունվարի 14-ին՝ երկուշաբթի օրը, ժամը 10:00-ին: Առաջին նստաշրջանի նիստի բացումը «ԱԺ կանոնակարգ օրենքի» համաձայն՝ կանի տարիքով ավագ պատգամավորը, նա կվարի նիստը, մինչև ԱԺ նախագահ ընտրելը:
-
12.01.2019|
15:48
Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ասում է՝ Արամի 23-ի պատի փլուզումը խորհրդանշական էր, որովհետև բավական անկազմակերպ և անտրամաբանական քաշքշուքների հետևանք էր: