-
11.01.2019|
23:33
«Foreign Policy» հանդեսը տեղեկացնում է, որ Մինսկը վերացնում է Բելառուսում ամերիկացի դիվանագետների քանակի խիստ սահմանափակումները, որ մտցվել էին 2008-ին` ասել է Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը, զանգահարելով ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով խորհրդական Վես Միտչելին:
-
11.01.2019|
23:32
Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանի գործունեությունը կվիճարկի դատարանում, եթե նա անուն առ անուն չհրապարակի՝ քաղաքապետարանի աշխատակիցները որքան պարգևավճար են ստացել տարեվերջին, զգուշացնում է խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
-
11.01.2019|
23:31
Անցած տարվա ապրիլ-մայիսին Հայաստանի ժողովուրդը պոռթկաց, որովհետև տարիներ ի վեր ապրում էր իր համար անընդունելի վիճակում՝ անդրադառնլով հայաստանյան թավշյա հեղափոխությանը հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը:
-
11.01.2019|
23:30
Նախկին փոխվարչապետ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցով Գլխավոր դատախազության բողոքի քննությունն այսօր հետաձգվեց։
-
11.01.2019|
23:29
ԲՀԿ-ն որոշել է Աժ նախագահի տեղակալի թեկնածու առաջադրել Վահե Էնֆիաջյանին` ֆեյսբուքի իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։ Նա նշել է, որ ԲՀԿ խմբակցության քարտուղարի պարտականություններն իրականացնելու է Արման Աբովյանը, խմբակցության ղեկավարի մասին հայտարարությունում չի նշվում։
-
11.01.2019|
23:28
«Կարծում եմ, որ հիմա ավելի լավ է, որ ես վերադառնամ առողջապահություն», - Ազգային ժողովում, լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց լիազորություններն ավարտող խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը:
-
11.01.2019|
23:27
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։
-
11.01.2019|
23:26
Վրաստանում H1N1-ով վարակվածների ու մահացածների շարքում հայեր չկան: Այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
-
11.01.2019|
23:24
Ռուս հայտնի երգիչ, սիրված արտիստ Ստաս Միխայլովը համերգով հանդես կգա Երևանում: Իրադարձությունը տեղի կունենա ապրիլի 2-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստը մեր երկրում կներկայացնի իր «Ես և Դու» համերգային ծրագիրը:
-
11.01.2019|
16:15
Չինաստանն ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններում գործում է առավել ազնիվ, քան Դեմոկրատական կուսակցությունը Հանրապետականի հետ երկխոսության մեջ` ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Տեխաս մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում: