-
09.01.2019|
12:40
«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը 2019-ի հունվարի 22-ին ֆրանս-գերմանական համագործակցության ու միասնության վերաբերյալ նոր համաձայնագիր կկնքեն»` ասվում է Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
-
09.01.2019|
12:39
Համաշխարհային բանկն իջեցրել է 2019-ի համար համաշխարհային ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 3%-ից 2,9%-ի` ասվում է հունվարյան զեկույցում: 2020-ի կանխատեսումը նույնպես վերանայվել է՝ նվազեցվելով մինչև 2,8%:
-
09.01.2019|
12:38
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 22-ից շարունակվող «շաթդաունի» պատճառով համազգային ուղերձ է հղել՝ հայտարարելով, որ հարավային սահմանին ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել, գրում է The Guardian-ը:
-
-
09.01.2019|
12:36
Աժ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրելու: Տեղեկություններ կան, որ առաջիկայում աշխատակազմի ղեկավարի հետ հեռանալու են նրա տեղակալներ Արսեն Բաբայանը և Ռուբեն Գրիգորյանը:
-
09.01.2019|
12:35
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը Պեկին այցի ընթացքում մի շարք արդյունաբերական օբյեկտներ է այցելել` հաղորդում է «Ռենհափ»-ը:
-
09.01.2019|
12:34
Վաշինգտոնի Քարնեգի հաստատությունում քննարկման թեման Հայաստանում հետհեղափոխական և հետընտրական զարգացումներն էին, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
-
09.01.2019|
12:33
ԲՀԿ-ում քննարկում են «Իմ քայլը» դաշինքի հետ համագործակցության հուշագիր ստորագրելու հարցը:
-
09.01.2019|
12:32
ԲՀԿ-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնում կառաջադրի Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը: Նրա թեկնածությունը համաձայնեցված է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:
-
09.01.2019|
12:30
«Ժամանակը» գրում է. «Հայաստանի նոր իշխանությունները սկսել են ցուցակագրել հայ գյուղացիության ունեցվածքը՝ հասկանալու համար, թե ով ինչ ունի` քանի խոզ, հավ, կով կամ բադ: