-
30.12.2018|
23:20
Ուկրաինայի ազգային հետուստատեսության և ռադիոյի խորհրդի անդամ Սերգեյ Կոստինսկին հայտնել է, որ բացի ուկրաիներենը եթերում այլ լեզուներով թողարկումները չեն գերազանցել 10 տոկոսը:
-
30.12.2018|
11:41
«Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրեն Հրաչյա Քեշիշյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Aravot.am-ին «Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանի մեկնաբանությանը, թե «Արմնյուզ»-ի հետ «Ա1+»-ի պայմանագիրը դադարեցվել է և ձևաչափի փոփոխություններ էլ են լինելու, ինչի հետևանքով «Արմնյուզով» չի հեռարձակվի «Այբ-Ֆե+» լրատվական թողարկումը:
-
30.12.2018|
11:40
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի և Տաջիկստանի նախագահներ Նուրսուլթան Նազարբաևի և Էմոմալի Ռախմոնի հետ` հաղորդում է Կրեմլի կայքը։
-
30.12.2018|
11:39
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Պուտինին տարավ սալ և չորս պարկ կարտոֆի` հաղորդել է Բելառուսի նախագահի մամլո քարտուղար Նատալյա Էյսմոնդը: Նրա խոսքերով` կարտոֆիլը և սալը Պուտինի «հատուկ պատվերն է»:
-
30.12.2018|
11:37
ՊՆ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը Գյումրիում մասնակցել է Ալեքսանդր Նևսկու շքանշանակիր Ռուսաստանի Հարավային զինվորական օկրուգի 102-րդ ռազմակայանի կազմավորման 77-րդ տարեդարձի կապակցությամբ անցկացված միջոցառումներին։
-
30.12.2018|
11:36
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը, որ հինգշաբթի օրվանից փակ էր անբարենպաստ եղանակի պատճառով, արդեն բացվել է մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների համար, սակայն փակ է մնում բեռնատար ավտոմեքենաների համար:
-
30.12.2018|
11:35
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ԱԳ փոխնախարարներ են նշանակվել Արտակ Ապիտոնյանը և Գրիգոր Հովհաննիսյանը: ԱԳ փոխնախարարներ Կարեն Նազարյանը և Աշոտ Հովակիմյանը երեկ ազատվել էին աշխատանքից և դեսպան նշանակվել Վատիկանում ու Չեխիայում:
-
30.12.2018|
11:27
Կենտրոնանալով իրենց մրցակցության վրա` ամերիկացիները ու չինացիները միւազգային ասպարեզում խաղարկում են «հավերժական մարտը ծովի ու ցամաքի միջև» գրում է Էրիկ Զեմուրը Le Figaro-ում:
-
30.12.2018|
11:20
Հոլիվուդի գերաստղ Անջելինա Ջոլին ակնարկել է, որ ապագայում կարող է քաղաքականություն մտնել: BBС-ի ռադիոյի Today ծրագրին հարցազրույցում նա ասել է, որ 20 տարի առաջ կտրուկ կհերքեր այդ տարբերակը, բայց հիմա այդքան կատեգորիկ չէ: Անջելինա Ջոլին ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչն է փախստականների գործերով:
-
29.12.2018|
22:26
Ցանկացած վարչապետ փորձել է փոխել ոչ միայն անձերին, այլև կառավարման մեխանիզմը... Ես էլ եմ փորձել ու պետք է խոստովանեմ, որ փոփոխությունները շոշափելի արդյունք չեն տվել և չէին էլ կարող տալ, որովհետև կառավարման մեխանիզմը սերտ կապված է տնտեսության կազմակերպման հայեցակարգին ու նախանշվող առաջնահերթություններին։