-
29.12.2018|
22:12
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 28-ին երեկոյան Երևանում հանդիպել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:
-
29.12.2018|
22:11
Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Կրեմլում քննարկում են էներգետիկայի խնդիրը, որը լուրջ լարվածություն է առաջացրել երկու երկրների հարաբերություններում:
-
29.12.2018|
22:08
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի որոշմամբ ուկրաինական ապրանքի, այդ թվում՝ գյուղատնտեսական և արդյունաբերական արտադրանքի ներմուծումը երկիր արգելվել է: Մեդվեդևը Twitter-ում գրել է, թե Մոսկվան այդպես պատասխանում է Ռուսաստանի նկատմամբ Կիևի սահմանած պատժամիջոցներին:
-
29.12.2018|
22:07
Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են համակարգել գործողությունները Սիրիայից ամերիկյան զորքի դուրս գալուց հետո` Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
-
29.12.2018|
22:06
2018-ը պատմական տարի է տարբեր իմաստներով: Եթե մտածենք, թե հային ինչպես են բնութագրում և Հայաստանում, և դրսում, կարձանագրենք, որ հիշում են աշխատասեր, ազնիվ մարդու կերպարը:
-
29.12.2018|
22:05
Ինչպես 2018 թվականը, այնպես էլ 2019-ը լինելու է հաղթանակների տարի, բայց դրանք պետք է լինեն շատ ավելի մեծ և ռազմավարական` հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ այսօր ելույթ ունենալով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը, որին մասնակցել են նախագահ Արմեն Սարգսյանը, Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը և Աժ նախագահ Արա Բաբլոյանը:
-
29.12.2018|
22:00
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին՝ տարեմուտի գիշերն ու հաջորդող օրերին, Ճանապարհային ոստիկանությունը այս տարի էլ շուրջօրյա ուժեղացված ծառայություն է կատարելու հանրապետության ողջ տարածքում:
-
29.12.2018|
21:58
Դեկտեմբերի 27-ին դատարանը բավարարել է Սամվել Մայրապետյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը կալանավորումը 30 միլիոն դրամ գրավով փոխարինելու վերաբերյալ: Այս մասին իրենց հայտարարության մեջ նշել է Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը:
-
29.12.2018|
19:50
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ուկրաինական մի շարք ապրանքների ներմուծումն արգելող որոշում է ստորագրել: Այդ մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
-
29.12.2018|
12:20
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է Վլադիմիր Պուտինի ամանորյա ծրագրերի մասին: Դեկտեմբերի 31-ին ողջ օրը և մինչև տարվա վերջին րոպեները, Պուտինն աշխատանքային հանդիպումներ է անցկացնելու: