-
29.12.2018|
12:19
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը տեղեկացրել է, որ հունվարին Թուրքիա և Իսրայել այցերի ժամանակ կքննարկի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո:
-
29.12.2018|
12:19
Սիրիական բանակի ծառայողները շուտով վերահսկողության տակ կառնեն Մանբիջը՝ «Դեմոկրատական Սիրիայի ուժերի» քուրդ մարտիկների հետ` հաղորդում է Al-Masdar-ը:
-
29.12.2018|
12:18
Նոր Հայաստանի ընդդիմությունը քեֆ անելու հարցում հետ չի մնում իշխանությունից։ Եթե իշխանությունը երեկ է ամանորյա խնջույք արել «Կովկաս» ռեստորանային համալիրում, Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն անցած շաբաթ օրն է «Կովկաս» ռեստորանում մեծ խնջույք կազմակերպել։
-
29.12.2018|
12:16
Իշխանական եւ «Քաղպայմանագրի» վերնախավին Նիկոլ Փաշինյանը հորդորել է ամանորյա տոներն անցկացնել Հայաստանում։ Նրանց մեջ եղել են մարդիկ, որ արդեն տոմսեր են գնել, հյուրանոցներ ամրագրել եւ ստիպված են եղել հրաժարվել ուղեւորություններից։
-
29.12.2018|
12:15
ՀՀ քննչական կոմիտեն դեկտեմբերի 28-ին վերադարձրել է Yerevan.Today լրատվական-վերլուծական կայքի համակարգչային տեխնիկան, որն առգրավել էր սեպտեմբերի 17-ին՝ 7 ժամ տևած խուզարկությունից հետո։
-
29.12.2018|
12:14
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի հայտարարությունից հետո այս գիշեր հրավիրված ասուլիսում հերքեց Սանասարյանի տեղեկությունը, թե ՊՎԾ-ի ստուգումները ԵՊՀ-ում տևել են երկու ամիս:
-
29.12.2018|
12:13
Դատարանը մինչև հունվարի 9-ը հետաձգեց մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին կալանքից գրավով ազատ արձակելու միջնորդության քննությունը` հայտնեց երկրորդ նախագահի պաշտպանական թիմի անդամ Արամ Օրբելյանը:
-
29.12.2018|
12:12
Տոնական օրերին առաջնագծում իրականացվող մարտական հերթապահությունում ընդգրկված ստորաբաժանումների զգոնությունը բարձրացնելու, հակառակորդի հավանական սադրանքները ժամանակին հավաստանշելու և կանխելու նպատակով բանակի հրամանատարությունը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումներ, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
-
29.12.2018|
12:11
Այսօր ժամը 8-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, Վարդենյաց լեռնանցքը փակ է, դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
-
29.12.2018|
12:09
Աշխարհի շատ տնտեսությունների, ֆինանսական շուկաների, կառավարությունների ու քաղաքականության ղեկավարների համար СО2-ի մթնոլորտ արտանետումների առումով 2018-ը անհաջող էր:
blank" class="zoomgraphics">.