-
28.12.2018|
11:25
«Բնականաբար, մենք բանակցում ենք իջացնելու շուրջ։ Ռուսաստանի առաջարկներից տեղյակ չեմ»` լրագրողների հետ զրույցում ասաց Գարեգին Բաղրամյանը։
-
28.12.2018|
11:25
Գազի սակագնի ինչպես բարձրացման, այնպես էլ նվազեցման հարցերը «հավասարազոր հավանականություն ունեն դրա մասին խոսելու», բայց «գազի գինը նաև բավականաչափ լուրջ քաղաքական կոմպոնենտ է՝ հատկապես Ռուսաստանի Դաշնության կողմից, որը որ ավանդաբար կիրառվում է»` «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Արտակ Մանուկյանը՝ պատասխանելով Մոսկվայում նախատեսվող Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին բանակցությունների արդյունքում գազի թանկացման հնարավորությանը վերաբերող հարցին:
-
28.12.2018|
10:42
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։
-
28.12.2018|
10:21
ԱՄՆ նախագահ Դոնադ Թրամփն առաջին տիկնոջ հետ չհայտարարված այցով եկել է Իրաքի Այն ալ Ասադ ամերիկյան ավիաբազա: Թրամփը, որ վերջերս էր հայտարարել ԱՄՆ զորքերը Սիրիայից դուրս բերելու և Պենտագոնի ղեկավարին փոխելու մասին, ասել է, որ Իրաքից հեռանալ ամերիկացիները չեն ծրագրում:
-
28.12.2018|
10:17
Ռուսաստանն ուզում է ակտիվացնել Բելառուսի հետ միավորման գործընթացը, որ մեռյալ կետում է մնացել 1999-ին Միութենական պայմանագրի ստորագրումից: Երկու նախագահները հանդիպել են դեկտեմբերի 25-ին` գրում է La Croix-ում Օլիվիե Թալեսը:
-
-
27.12.2018|
23:01
Դոնալդ Թրամփն իր պաշտոնավարման առաջին երկու տարիների ընթացքում «վերաձևակերպել է Վաշինգտոնի կանոններն ու նորմերը»՝ մի կողմ նետելով սերունդների ընթացքում պահպանված վարքագծի կանոններն ու ավանդույթները, հաղորդում է Associated Press-ը:
-
27.12.2018|
23:00
Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Միխիթար Հայրապետյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ Սփյուռքի նախարարությունը կարող է ոչ թե փակվել, այլ միավորվել այլ նախարարության հետ:
-
27.12.2018|
22:58
Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին շարունակում է հանգեցնել բազմաթիվ ապրանքատեսակների թանկացումների։ 11 552 անուն ապրանքատեսակներից մոտ 7 000 անուն ապրանքատեսակներ ԵԱՏՄ-ում ունեն ավելի բարձր մաքսատուրքեր, քան Հայաստանում, և այդ կառույցին անդամակցությունից հետո բարձր մաքսատուրքերը տարածվեցին նաև մեզ վրա։
-
27.12.2018|
22:58
Կառավարություն այսօր որոշեց քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման նպատակով նախարարներին կից ստեղծել հասարակական խորհուրդներ: Հասարակական խորհուրդը՝