-
27.12.2018|
22:57
ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով դեկտեմբերի 27-ից ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում տեղակայվել են ժամանակավոր հենակետեր՝ ավտոճանապարհներին ձնաբքի ժամանակ մարդկանց և տրանսպորտային միջոցներն անվտանգ տարածք տեղափոխելու և առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով։
-
27.12.2018|
22:55
Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը DPA գործակալությանը հարցազրույցում հանդես է եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման օգտին: Նա ասել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի կազմը «այլևս չի համապատասխանում արդիականության ոգուն»:
-
27.12.2018|
22:54
ՀՀ կառավարությունը հաստատել է «Զվարթնոց» միջազգային և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների 2018-2022 թթ. մաստեր պլանը:
-
27.12.2018|
22:53
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հաղորդում է, որ լրտեսական լայն ցանց են բացահայատել, ձերբակալվել են հատուկ ծառայությունների աշխատակիցներ: Խոր քողարկված լրտեսական ցանցը ստեղծվել էր Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներսում:
-
27.12.2018|
22:52
Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
-
27.12.2018|
22:52
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) այսօրվա որոշման համաձայն՝ սոցիալապես անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագինը փետրվարի 1-ից կնվազի 10.01 դրամ/կՎտժ-ով:
-
27.12.2018|
22:51
«Մեր դիվանագիտության կարևորագույն խնդիրն է ազատել մեր տարածքները օկուպացիայից և բռնի տեղահանվածներին վերադարձնել իրենց բնակավայրեր», -հայտարարել Ադրբեջանի ԱԳՆն` ամփոփելով տարին:
-
27.12.2018|
22:49
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով ազատ արձակմամբ փոխարինելու վերաբերյալ պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդությունը դատարանը քննության կառնի դեկտեմբերի 28-ին:
-
27.12.2018|
22:48
Գործարար Սամվել Մայրապետյանը 30 մլն դրամ գրավի դիմաց այսօր ազատ է արձակվել կալանքից:
-
27.12.2018|
22:46
2019-ը սկսվելու է տնտեսական ծանր խնդիրներով։ Սոցիալական վիճակը երկրում նույնն է մնացել, փոխարենը թանկանում են ապարանքի գները, գործազուրկների թիվն էլ ավելանում է։ Այս իրավիճակում նոր իշխանությունները բավականին տհաճ իրավիճակի առաջ են կանգնելու։