-
26.12.2018|
23:57
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեղաշարժվում է հենակներով:
-
26.12.2018|
23:56
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է երկրի 10 նահանգում սահմանված ռազմական դրության չեղարկման մասին: Ուկրաինայում ռազմական դրություն էր սահմանվել Կերչի նեղուցում միջադեպից անմիջապես հետո:
-
26.12.2018|
23:56
Այսօր ժողովուրդը բացարձակ վստահության քվե է տվել ՀՀ վարչապետին և նրա թիմին, և բնական է, որ վարչապետն է որոշելու երկրի զարգացման հիմնական առաջնահերթությունները։
-
26.12.2018|
23:55
Չնայած վերջին շրջանում արցախա-ադրբեջանանական հակամարտ զորքերի շփման գծում կողմերի միջև ձեռք բերված բանավոր պայմանավորվածության, հակառակորդը շարունակում է առաջնային գծի տարբեր հատվածներում ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, որոշ ուղղություններում իրականացնել ռազմավարամարտավարական նշանակության սադրիչ գործողություններ:
-
26.12.2018|
23:54
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Սիրիայում ամերիկացիների կողմից թողնվող տարածքների նկատմամբ հսկողությունը պետք է անցնի Սիրիայի իշխանություններին:
-
26.12.2018|
23:53
Դեկտեմբերի 26-ին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Մայր Աթոռի հովանու ներքո գործող Էջմիածնի բարեգործական ճաշարան՝ իր օրհնությունն ու շնորհավորանքները բերելու միայնակ տարեցներին և կարիքավորներին:
-
26.12.2018|
23:53
2018-ը թե Հայաստանի, թե ՀՀԿ-ի համար մարտահրավերներով լի տարի էր` ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ ամփոփելով 2018-ը։
-
26.12.2018|
23:52
«Դեկտեմբերի 27-ին Մոսկվայում կկայանան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, որ Ռուսաստանում Է գտնվելու աշխատանքային այցով: Նախատեսվում է քննարկել երկկողմ օրակարգի առանցքային թեմաները, փոխգործակցության հեռանկարները եվրասիական տարածքի ինտեգրացիոն միավորումներում», - հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
-
26.12.2018|
23:51
Թուրքիայի նախագահականից միջնորդություն է ներկայացվել խորհրդարան՝ 8 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու համար, գրում է Ermenihaber.am-ը։
-
26.12.2018|
23:51
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշպանները դեկտեմբերի 26-ին միջնորդություն են ներկայացրել դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ: