-
25.12.2018|
23:32
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պարզաբանել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ վերջին հայտարարությունը:
-
25.12.2018|
23:31
Մի խումբ քաղաքացիներ այսօր պաստառներով Ռուսաստանի դեսպանատան առջև էին՝ պահանջելով, որ դեկտեմբերի սկզբին Գյումրիում հայ կնոջ սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայողին հանձնեն հայկական կողմին։
-
25.12.2018|
23:30
Բաքուն կրկին պատրաստակամություն է հայտնում ինքնավարության բարձր կարգավիճակ տրամադրել Լեռնային Ղարաբաղին, բայց՝ միայն Ադրբեջանի կազմում` հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:
-
25.12.2018|
23:28
Դեմ ենք Սփյուռքի նախարարության լուծարմանը» պաստառներով մի խումբ հայրենադարձներ Սփյուռքի նախարարության աշխատակիցների հետ այսօր երթով շարժվեցին դեպի կառավարություն։
-
25.12.2018|
23:23
Հայաստանը վերահաստատում է իր շատ հստակ դիրքորոշումը բանակցային փաթեթում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և անվտանգության գերակայության վերաբերյալ: Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրի հարցին, թե ինչպես կմեկնաբանի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:
-
25.12.2018|
23:21
Երևանի ավագանին հաստատեց Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեն, որով նախատեսվում են 83 մլրդ 77 մլն 572.0 հազ. դրամ եկամուտներ, 84 մլրդ 346 մլն 812.0 հազ. դրամ ծախսեր, դեֆիցիտը՝ (պակասուրդը) 1 մլն 269.240 հազ. դրամ։
-
25.12.2018|
23:19
ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հրամանով՝ Նորայր Նազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն:
-
25.12.2018|
21:47
Քաղաքապետարանում աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում, ոչ մի բաժին ու աշխատող կարծես իր տեղում չեն։ Այնքան են խառն իրենց կադրերին բերելով, սեփական պարգևավճարները բարձրացնելով ու բյուջեն ուզածի պես գործուղումների վրա վատնելով, որ մոռացել են անգամ տարեվերջյան մի գեղեցիկ ավանդույթի մասին։
-
25.12.2018|
14:21
Երեկ կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու նախագիծը, որով առաջարկում է կրճատել նախարարությունների թիվը՝ 17-ից հասցնելով 12-ի։
-
25.12.2018|
13:48
Աշխարհի ամենամեծ մահմեդական երկրներից մեկում՝ Իրաքում, Սուրբ Ծնունդը հետայսու օրացույցային օր է լինելու: Այդ մասին տեղեկացնում է Лента-ն՝ հղում անելով Իրաքի կառավարության Twitter-ի էջին: