-
25.12.2018|
00:48
Կառավարության որոշման համաձայն՝ հունվարի 1-ից մշակույթի և սպորտի ու երիտասարդության նախարարությունները միավորվելու են կրթության և գիտության նախարարության հետ: Մշակույթի նախարարության մի մասը միանալու է կրթության և գիտության, մյուս մասը՝ քաղաքաշինության նախարարությանը:
-
25.12.2018|
00:47
Մինչ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լոռեցիներին խոստանում է, թե «Շնող» հէկի կառուցումն «առանց համայնքի համաձայնության» չի իրականացվի, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում հէկի հետ կապված նախագծային աշխատանքները չեն դադարում:
-
25.12.2018|
00:46
Նախատոնական ապրանքների գները թավշյա հեղափոխության առաջ չընկրկեցին։ Ինչպես միշտ, այս տարեմուտին էլ գները բարձրացան, և սա արդեն զուտ հայկական ավանդույթ է դարձել։
-
25.12.2018|
00:45
...թե կառավարությունում մինչ այս պահը «գորշ կարդինալի» տիտղոսին հավակնում է առանձնապես շատ «չցցվող», իրականում կառավարությունում «ասող»-գործ անող Տիգրան Ավինյանը` յուր խարիզմատիկ խորհրդական Ժորիկի` Հովիկ Արգամիչի երբեմնի օգնական Գեորգի Մուրադյանի ջերմ օժանդակությամբ:
-
25.12.2018|
00:44
Հետընտրական շրջանում, երբ իշխանությունը պետք է ձեռքերը «քշտած» սկսի գործ անել, էլի մի բան խանգարում է։ Հիմա էլ ասում են` սպասեք, տեսնենք ինչպիսի կառավարություն է ձևավորվում։
-
25.12.2018|
00:42
Նախորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Մանել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելուց հետո Էջմիածնում երկու օր կրքերը չէին հանդարտվում:
-
25.12.2018|
00:39
Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանի՝ Տավուշի մասն ընդգրկող որոշ հատվածներում բանակի ուժերը փոխարինելու է պետական սահմանապահ ծառայության ուժերով։ Այս և այլ թեմաների շուրջ զրուցում ենք «Արևելք» հետազոտական- վերլուծական կենտրոնի տնօրեն ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ։
-
25.12.2018|
00:37
Աշխարհում տարբեր իրադարձություններ երրորդ-չորրորդ պլան են մղել թուրք-քրդական հարաբերությունների հարցը, մինչդեռ տարեվերջին դրանք հերթական անգամ սրվել են։ Վերլուծելով 2018-ի անցած նոյեմբերը` նկատում ենք, որ «աննկատելիորեն» վերականգնվել է թուրք-քրդական զինված հակամարտությունը, ընդ որում` հենց Թուրքիայի ներսում։
-
25.12.2018|
00:34
Հասանք 2018-ի վերջին շաբաթին, երբ անխուսափելի է դառնում 2018-ի ամփոփումը: Համենայն դեպս, նրանց համար, որ մտադիր են ապրել Հայաստանում: Նաև նրանց, որ մտադիր չեն Հայաստան վերադառնալ:
-
25.12.2018|
00:30
Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված դատական գործով մեր հանրությանը հիմնականում քրեական գործի հետ կապված մանրամասներն են հայտնի, դրանք այս կամ այն չափով լուսաբանվել են հայաստանյան ԶԼՄ-ներում: