-
24.12.2018|
22:59
«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակ կա, որը դրվել է ներքին շրջանառության մեջ` ասել է վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:
-
24.12.2018|
22:58
Անցյալ շաբաթը կատարելապես ապացուցեց Վաշինգտոնում հեղինակավոր կառավարության վրա Դոնալդ Թրամփի նախագահության ապակառուցողական ազդեցությունը, որ պետք է անհանգստացնի բոլոր ամերիկացիներին՝ անկախ քաղաքական հայացքներից՝ գրում է Bloomberg-ը:
-
24.12.2018|
22:57
Պաշտոնական վիճակագրությամբ`այս տարի Ճապոնիայում դիտվում է ամբողջ պատմության ընթացքում բնակչության ամենազգալի բնական նվազումը: 2018-ին սահմանվել է ծնելիության հակառեկորդ. լույս աշխարհ է եկել ընդամենը 921000 երեխա:
-
24.12.2018|
22:57
Չինաստանում ՀՆԱ-ի աճի տեմպերը 2019-ին կարող են կրճատվել մինչև 6,3 տոկոս, ասվում է Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի տարեկան զեկույցում:
-
24.12.2018|
22:56
Դեկտեմբերի 24-ին ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Ֆելիքս Ցոլակյանը կարևորել է դեսպանի հետ հանդիպման նման ձևաչափը և պատրաստակամություն հայտնեց նպաստել արտակարգ իրավիճակների ոլորտում երկու երկրների պատասխանատու գերատեսչությունների համագործակցության սերտացմանը:
-
24.12.2018|
22:55
Համացանցում մի քանի ժամ առաջ հրապարակվել է ՀՀ կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում կառավարության կողմից առաջարկվող փոփոխությունների նախնական տարբերակը։
-
24.12.2018|
22:54
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան աշխատում է այլ երկրների հետ՝ մտադրված լինելով սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության հարցը ներառել ՄԱԿ օրակարգում:
-
24.12.2018|
22:53
Կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Կառավարության կառուցվածքի ու գերծունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին նախագիծը, որով առաջարկում է կրճատել նախարարությունների թիվը՝ դրանք 17-ից հասցնելով 12-ի։
-
24.12.2018|
22:52
Գլխավոր դատախազությունը բողոքարկել է նախկին փոխվարչապետ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժելու՝ դատարանի որոշումը:
-
24.12.2018|
22:52
Թուրքիայի դատախազությունը հետաքննություն է սկսել հայտնի դերասաններ Մեթին Աքփինարի և Մուջդեթ Գեզենի դեմ` նախագահ Էրդողանին քննադատելու համար: