-
24.12.2018|
13:40
Կառավարությունը պատրաստվում է վերակառուցել ԶՈՒ մի քանի հազար սպաների և ենթասպաների նախկինում վերցրած վարկերը` ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը.
-
24.12.2018|
13:39
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելին մեղադրել է պաղեստինցիների նկատմամբ պետական ահաբեկչության քաղաքականություն վարելու մեջ:
-
24.12.2018|
13:39
Տոնգայի ափերի մոտ գրանցվել է 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
Էպիկենտրոնը գտնվել է 100 կմ խորությամբ՝ Նուկուալոֆա բնակավայրից 84 կմ հարավ: Նախնական տեղեկությունով՝ երկրաշարժի հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան: Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել:
-
24.12.2018|
13:38
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը ստորագրել է Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու հրամանագիրը` հայտնել է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով Պենտագոնին, որի մամուլի քարտուղարն AFP-ին հարցազրույցում հավաստել է, որ հրամանագիրն ստորագրված է:
-
24.12.2018|
13:37
ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
-
24.12.2018|
13:36
Կառավարության ներկայացրած պաշտոնական նախագծի համաձայն կկրճատվեն ոչ միայն մշակույթի ու Սփյուռքի, այլ նաև՝ Սպորտի ու երիտասարդության, գյուղատնտեսության և Էներգետիկայի նախարարությունները` գրում է ԱԺ փոխնախախագահ Արփինե Հովհաննիսյանը:
-
24.12.2018|
13:34
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2018-ի քվեարկության արդյունքները: Հավաքելով 171 միավոր` Հայաստանի 2018-ի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին:
-
24.12.2018|
13:33
Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն ընդունել է Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, Եվրասիական միության մանկավարժական բուհերի ասոցիացիայի նախագահ Ալեքսեյ Լուբկովի գլխավորած պատվիրակությանը:
-
24.12.2018|
13:32
Այսօր ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
-
24.12.2018|
13:31
Իսրայելի քաղաքացի արաբ ուսանողների` Հայաստանից կեղծ դիպլոմների ձեռք բերման սկանդալային հետաքննությունը դարձել է Իսրայելի Կնեսետի քննարկման թեման: