-
24.12.2018|
13:27
Հարավ-Չինական ծովը հայտնվել է ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև թափ հավաքող առևտրական պատերազմի կենտրոնում: Առայժմ կոնֆլիկտը կտրուկ հայտարարությունների ու մաքսատուրքերի փոխանակման, առևտրական սահմանափակումների մակարդակում է:
-
23.12.2018|
21:54
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը, կապված Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու հետ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի քննադատությանն է արժանացել: Այդ մասին գրում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով տեղական աղբյուրներին:
-
23.12.2018|
21:00
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել WION հնդկական լրատվական հեռուստաալիքի Global Leadership Series հաղորդաշարին, որը հյուրընկալում է համաշխարհային առաջնորդներին:
-
23.12.2018|
20:56
Արտասահմանյան լրատվամիջոցները պարզել են, որ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի ու Մեգան Մարքլի հետնորդները թագավորական տիտղոսներ չեն կրի և նրանց ապրուստը կապահովի ոչ թե պետական գանձարանը, այլ հենց իրենք, գրում է Woman.ru-ն: 1917-ին Ջորջ V թագավորը՝ Հարիի նախապապը, իր ընտանիքում թագավորական տիտղոս նշանակելու վերաբերյալ սահմանափակումներ է դրել:
-
23.12.2018|
20:50
Պենտագոնում դիտարկում են հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառման հնարավորությունը, որոնք Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ պետք է անցկացնեն կետային ռազմական գործողություններ:
-
23.12.2018|
20:49
Ինդոնեզիայում ցունամիի հետևանքով 168 մարդ է զոհվել, վիրավորվել է 750-ը։ Ցունամիի պատճառ է դարձել Անակ Կրակատաու հրաբխի ժայթքումը։
-
23.12.2018|
20:47
«Ռոյթերսը» վկայակոչելով ականատեսներին հաղորդում է, որ շաբաթ օրը ավելի քան մեկ տասնյակ SU-27 և SU-30 կործանիչներ վայրէջք են կատարել Սիմֆերոպոլի մոտ գտնվող «Բելբեկ» ավիաբազայում:
-
23.12.2018|
20:46
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Թվիթերի իր էջում գրել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն «արդի ժամանակների սառնասիրտ մարդասպան է, որ պատասխանատու է հազարավոր անմեղ պաղեստինցիների ջարդերի համար»:
-
23.12.2018|
20:43
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ Սիրիայում մնացած գրոհայինների հարցը կարող են լուծել տարածաշրջանի երկրները, այդ թվում՝ Թուրքիան` ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
-
23.12.2018|
20:42
Բրիտանական BBC կայքի ռուսական ծառայությունը կազմել է ընթերցողների շրջանում ամենատարածված հոդվածների տասնյակը, որոնք պատրաստել են BBC Travel և BBC Future բաժինների հեղինակները 2018-ին: