-
21.12.2018|
22:23
ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը:
-
21.12.2018|
22:22
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսի պաշտոնաթողությունը խորհրդանշում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի «զսպման և վերահսկման» փուլի ավարտը՝ գրում է Associated Press-ը:
-
21.12.2018|
22:21
Չկա այնպիսի մարդ ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարhում, որ կարող է ազդել իմ որոշումների վրա` Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Ես դա ձեզ հստակ կարող եմ ասել, չկա այդպիսի մարդ, կազմակերպություն, էդպիսի բան գոյություն չունի»,- ասաց նա։
-
21.12.2018|
22:20
Դեկտեմբերի 19-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ, որով մտահոգություն է արտահայտել «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» և «Անդրադարձ» հաղորդումներում որոշ դրսևորումների վերաբերյալ։
-
21.12.2018|
22:19
Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասը հայտնել է, թե երբ կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար` հայտնում է РИА Новости-ն: Նա հույս ունի սկսել աշխատանքը 2019 թվականի սկզբին:
-
21.12.2018|
22:19
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման խնդիրը պետք է լուծվի կոնսենսուսի ճանապարհով` ասել է վարչապետի պաշտոնակատարի մամուլի քարտուղար Արման Եղոյանը:
-
21.12.2018|
22:18
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է խորհրդարանին՝ հորդորելով հաշվի առնել երկրի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի ընտանիքի խնդրանքն ու երկարաձգել նրա սպանության գործի վաղեմության ժամկետը:
-
21.12.2018|
22:17
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Ժողովրդադեմոկրատական խմբակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը խորհրդարանական նիստի ժամանակ թուրքերեն, ապա հայերեն շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և նրա թիմակիցներին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաջողության առիթով:
-
21.12.2018|
22:16
Լատվիայի Ազգային արխիվը հրապարակել է Խորհրդային տարիների ԿԳԲ-ի գործակալների քարտարանը, որտեղ հայտնաբերվել են 1939-ին ծնված Ալեքսանդր Իվանովիչ Կուդրյաշովի անվամբ փաստաթղթեր:
-
21.12.2018|
22:16
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը համատեղ շնորհավորական նամակ են հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին. «Ձերդ գերազանցություն,
Ցանկանում ենք շնորհավորել դեկտեմբերի 9-ին Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ձեր քաղաքական դաշինքի հաղթանակի կապակցությամբ: