-
21.12.2018|
22:15
Կատալոնիայում կրկին բախումներ են եղել ոստիկանության ու անջատական ակտիվիստների միջև: Կրքերը բորբոքվել են, երբ Իսպանիայի կառավարությունը, ի նշան երկխոսության, որոշել է ամենշաբաթյա նիստը Մադրիդից Բարսելոնա տեղափոխել:
-
21.12.2018|
22:14
ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարել է, որ կառույցի գլխավոր քարտուղարի նշանակման հարցով նախագիծը պետք է ստորագրեն բոլոր երկրները:
-
21.12.2018|
22:13
Բելառուսի նախագահը ստորագրել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը՝ իր թեկնածուին՝ Ստանիսլավ Զասին կառույցի գլխավոր քարտուղար նշանակելու մասին:
-
21.12.2018|
22:13
Սիրիայի հյուսիսում քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) հրամանատարությունը սկսել է բանակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության ներկայացուցիչների հետ:
-
21.12.2018|
22:12
Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժենբեկովը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին. «Սրտանց շնորհավորում եմ Ձեր գլխավորած «Իմ քայլը» դաշինքի վստահ հաղթանակի կապակցությամբ: Ընտրությունների արդյունքներն արտացոլում են ժողովրդի բարձր վստահությունը Ձեր կողմից իրականացվող բարեփոխումների և դրական գործունեության նկատմամբ:
-
21.12.2018|
22:11
Տրանսպորտային ցանցի ամբողջական փոփոխման համար առնվազն երկու տարի ժամանակ է պետք` Երևանի ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:
-
21.12.2018|
22:10
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպած «Տարվա 10 լավագույն մարզիկների» քվեարկության արդյունքները հայտնի են:
-
21.12.2018|
21:51
Կառավարության կառուցվածքի վերաձևման ու դրա դեմ բարձրացված աղմուկի մասին զրուցել ենք մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Հարություն Վանյանի հետ: Այս նախագծով՝ հուշարձանների պահպանության ոլորտը առանձնացվում է մշակույթի նախարարությունից և տրվում է քաղաքաշինության կոմիտեին:
-
21.12.2018|
21:49
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում վթարվել է բեռնատար Ан-26 դասի ինքնաթիռ: Այդ մասին տեղեկացնում է ռուսական ТАСС գործակալությունը:
-
21.12.2018|
21:26
Տարեցտարի Պուտինը հրավիրում է լրագողներին, որ նրանք իրեն ճիշտ թեզիսներ հրամցնեն: Նա ներկայանում է մտահոգ ու վճռական քաղաքական գործիչ: Բայց Ռուսաստանի իրավիճակի հետ դա որևէ առնչություն չունի` գրում է Կատարինա Վագները Frankfurter Allgemeine Zeitung-ում: