-
20.12.2018|
23:45
Ֆրանսիան կպահպանի իր ռազմական ներկայությունը Սիրիայում, չնայած զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի որոշմանը, Փարիզում գտնում են, որ ահաբեկչության դեմ պայքարը դեռևս ավարտված չէ` հայտարարել է Ֆրանիսայի ԱԳՆ-ին առընթեր եվրոպական գործերի նախարար Նատալի Լուազոն:
-
20.12.2018|
23:44
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամենամյա մամուլի ասուլիսում հայտարարել է, որ համաձայն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գնահատականին, որ ընդհանուր առմամբ «ԴԱԻՇ» ահաբեկչական խմբավորումը Սիրիայում պարտված է:
-
20.12.2018|
23:43
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ազգային անվտանգության մարմինների ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
-
20.12.2018|
23:41
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ մեկօրյա աշխատանքային այց կկատարի Մոսկվա` ասել է նրա մամուլի քարտուղար Արման Եղոյանը: Այցի շրջանակում նախատեսված է հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
-
20.12.2018|
23:41
Բրիտանական Պորտ Թոլբոթ քաղաքի ավտոտնակներից մեկի պատին հայտնաբերվել է փողոցային արտի խորհրդավոր նկարիչ Բենքսիի աշխատանքներից մեկը՝ երեխա, որը փորձում է բերանով բռնել ձյան փաթիլը, սակայն ուշադիր նայելու դեպքում ոչ թե փաթիլ է, այլ այրվող աղբի մոխիր:
-
20.12.2018|
23:40
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան միգրացիոն համաձայնագիր է ընդունել, որով առաջին անգամ սահմանվում է աշխատանքային միգրանտների հետ վարվելու չափանիշները: Տարբեր երկրներում բուռն քննարկումների տեղիք տված փաստաթղթին կողմ է քվեարկել 152 պետություն։
-
20.12.2018|
23:39
Վրաստանի ընդդիմությունը շարունակում է բողոքի ակցիաներն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման պահանջով:
-
20.12.2018|
23:38
Այս պահին գազի գնի առնչությամբ որոշում չկա, և չկա որևէ ամրագրված սակագին, ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը։
-
20.12.2018|
23:37
Հայաստանը կոչ է անում Ադրբեջանին սպառազինություն վաճառող երկրներին՝ վերանայել իրենց գործելաոճը, որովհետև, ինչպես այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը, «այն, ինչ ոմանց համար բիզնես է, մեր ժողովրդի համար մահացու գործիք է»:
-
20.12.2018|
23:36
Հայ լրագրողի հարցը, թե «ինչպե՞ս է Ռուսաստանը պատրաստվում վերականգնել հարաբերությունները Հայաստանի հետ խորհրդարանական ընտրություններից հետո», զարմացրել է Պուտինին:
ր դեմ ես