-
20.12.2018|
20:29
Պաշտպանելով ժողովրդին՝ դուք պաշտպանում եք իշխանության աղբյուրը։ Իշխանության որևէ այլ աղբյուր բացի Հայաստանի քաղաքացիներից չկա և չի կարող լինել։ Հիշե՛ք, կոռուպցիան պարզապես փող ուտելը չէ։
-
20.12.2018|
20:27
Բրազիլիայի գլխավոր դատախազ Ռաքել Դոջը մեղադրանք է առաջադրել նախագահ Միշել Թեմերին: Այդ մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ Globo հեռուստաընկերությանը հղմամբ:
-
20.12.2018|
20:23
Մշակույթի և սպորտի ու երիտասարդության նախարարությունները միավորվելու են կրթության և գիտության նախարարության հետ:Կառավարությա այս որոշումը ուժի մեջ է մտնելու հունվարի 1-ից:
-
20.12.2018|
13:53
Սիրով և մեծ հուզմունքով կյանքի կոչվեց ևս մի կյանքի պատմություն, որը մեզ տանում է անմահություն։
-
20.12.2018|
13:37
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայից զորքերը դուրս բերելու իր որոշման մասին նախապես չի տեղեկացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, այլ հայտնել է մտադրությունը կյանքի կոչելուց հետո:
-
20.12.2018|
13:36
Երեկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը 10-օրյա լռությունից հետո անդրադարձել է Գյումրիում 57-ամյա կնոջ սպանությանը, որի մեջ մեղադրվում է Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայող։
-
20.12.2018|
13:35
Թուրքիան ամերիկացի տեխնիկական փորձագետներին առաջարկել է հետազոտել ռուսական С-400 համակարգերը, երբ Անկարան դրանք գնի Մոսկվայից` հաղորդում է Bloomberg-ը:
-
20.12.2018|
13:34
«Իմ քայլը» դաշինքը երեկվա նիստում որոշվել է նոր խորհրդարանի ղեկավար կազմը: ԱԺ նախագահի թեկնածու առաջադրվելու է Արարատ Միրզոյանի, փոխնախագահների` Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի թեկնածությունները:
-
20.12.2018|
13:31
«168 ժամ»-ի տեղեկություններով՝ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը նամակ է հղել ՀՀ կառավարություն` փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ նշելով, որ ռուսական գազը սահմանին լինելու է 215 դոլար 1000 խմ-ի դիմաց, և դա քննարկման ենթակա չէ: Թերթը փորձել է մեկնաբանություն ստանալ Ավինյանից:
-
20.12.2018|
13:29
Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԺ երրորդ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում Լուսավոր Հայաստան խմբակցությունը կառաջադրի Մանե Թանդիլյանի թեկնածությունը»: