-
19.12.2018|
13:12
Բելգիայի թագավոր Ֆիլիպը չի ստորագրել վարչապետ Շարլ Միշելի հրաժարականի դիմումը: Թագավորական պալատից հայտնել են, որ թագավոր Ֆիլիպն ընդունել է Բելգիայի վարչապետին, սակայն հետաձգել է հրաժարականն ընդունելու որոշումը:
-
19.12.2018|
13:10
7-րդ գումարման ԱԺ-ում օրենքների նախագծերի քվեարկությունը կանցկացվի հարցի քննարկումից անմիջապես հետո: Պատգամավորները նիստի ամբողջ ընթացքում պետք է լինեն խորհրդարանում եւ պետք եղած ժամանակ մասնակցեն քվեարկություններին:
-
19.12.2018|
13:10
Բրիտանական The Economist հանդեսը Հայաստանը ճանաչել է տարվա երկիր: «Տարվա երկիր» մրցանակը ստանում է ոչ ամենաազդեցիկ, ոչ ամենահարուստ, ոչ ամենահամեղ սնունդով երկիրը, որ տոնում է առաջընթաց: Ո՞ր երկիրն է ամենաշատը բարելավվել վերջին 12 ամիսներին, ազդարարում է Էկոնոմիստը:
-
19.12.2018|
13:09
ԱՄՆ իշխանությունները համաձայն են Թուրքիային Patriot հակահրթիռային համակարգեր վաճառել` հաղորդում է Վաշինգտոնի պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության գործակալությունը:
-
19.12.2018|
13:08
«Հրապարակը» գրում է. ««Իմ քայլում» սպասողական են` անցողիկ տեղերում գտնվողները չգիտեն՝ պատգամավոր կդառնա՞ն, թե՞ ոչ։
-
19.12.2018|
13:07
«Հրապարակը» գրում է. «Արդեն ուրվագծվում են Արցախում 2020-ին տեղի ունենալիք նախագահական ընտրությունների գլխավոր հավակնորդները: Ամենից շուտ պայքարի մեջ մտավ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, որ հատկապես վերջին շրջանում ակտիվ է՝ ֆեյսբուքյան գրառումներ է անում, Արցախում և ՀՀ-ում հանդիպումների շարք է սկսել:
-
19.12.2018|
13:06
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխնախագահ Բրոք Բիրմանին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ-ի հետ արդյունավետ համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը տարբեր ուղղություններով:
-
19.12.2018|
13:05
Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ տեղ գտած տեղեկություններն ամբոջղությամբ սուտ են և զրպարտություն` գրել է Վովա Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
-
-
19.12.2018|
13:03
Այսօր ժամը 08:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը բաց է մարդատար, փակ՝ բեռնատարներ ավտոմեքենաների համար: