-
18.12.2018|
21:21
Երևանի 2019-ի բյուջեի նախագիծն առաջիկայում պետք է ներկայացվի քաղաքի ավագանու հաստատմանը: Երևանի քաղաքապետարանը հաջորդ տարվա բյուջեի նախագիծը հանրային քննարկման էր ներկայացրել նոյեմբերի 14-29-ը՝ e-draft.am կայքում:
-
18.12.2018|
21:20
Հայաստանում ՌԴդեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր ասուլիսում խուսափեց հստակ պատախանել հարցին, թե ինչո՞ւ է Ռուսաստանը շարունակում զենք վաճառել Ադրբեջանին՝ այդպիսով զինելով Հայաստանի թշնամուն:
-
18.12.2018|
21:19
Գյումրիում դեկտեմբերի 2-ին կնոջը սպանելու դեպքով, որում մեղադրվում է ռուս զինծառայողը, ռուսական 102-րդ ռազմաբազայի և հայ իրավապահների միջև կա սերտ համագործակցություն` ասուլիսում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
-
18.12.2018|
21:17
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցին:
-
18.12.2018|
21:17
ԿԸՀ-ն դեկտեմբերի 21-ին հրավիրվելիք հերթական նիստում գրանցելու է Աժ պատգամավորներին, այդ օրը պաշտոնապես կհայտարարվի, որ Աժ-ն ձևավորված է։ Ժամկետը կարող էր հետաձգվել, եթե ընտրություններին մասնակից քաղաքական ուժերից որևէ մեկը ընտրությունների արդյունքները վիճարկեր Սահմանադրական դատարանում։ Որևէ ուժ չի պատրաստվում վիճարկել:
-
18.12.2018|
21:16
Հայ-ռուսական համագործակցությունը սպառազինության մատակարարման հարցով շարունակվում է` ասուլիսում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Երկխոսությունը ինտենսիվորեն շարունակվում է, կարող եմ ասել, որ համագործակցությունը շարունակվում է», - ասաց Սերգեյ Կոպիրկինը։
-
18.12.2018|
21:15
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ռուսական կողմի դիրքորոշումն անփոփոխ է` այսօր ասուլիսում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
-
18.12.2018|
21:14
Դեկտեմբերի 17-ին Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական ծառայության բաժնի տնօրեն է նշանակվել Պետրոս Ղազարյանը:
-
18.12.2018|
21:13
Ժնևում, ՄԱԿ-ի գրասենյակում կայացել է Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը Սիրիայի հարցով: Քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում Զարիֆը նշել է, թե դրական արդյունք է ակնկալում հանդիպումից:
-
18.12.2018|
21:12
Manchester United ակումբի մարզիչ Ժոզե Մոուրինյոն ազատվել է աշխատանքից: Reuters-ի փոխանցմամբ, ակումբի ղեկավարությունը հրաժարվում է պորտուգալացի մասնագետից, քանի որ Manchester United-ը գրանցել է պրեմիեր լիգայում 28 տարում ամենավատ արդյունքը 17 տուրից հետո: