-
16.12.2018|
12:30
Մեծ Բրիտանիայի միապետական ընտանիքի երիտասարդ ամուսնական զույգերը Սուրբ Ծնունդի օրը միասին կանցկացնեն Սենդրինգհեմում:
-
16.12.2018|
12:28
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
-
16.12.2018|
12:27
Նախագահ Արմեն Սարգսյանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում։ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վրաստան՝ մասնակցելու Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալությանը:
-
16.12.2018|
12:26
Հայաստանի նկարիչների միության 19-րդ համագումարում, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 15-ին կինոյի տան դահլիճում` միության նախագահ ընտրվեց Սուրեն Սաֆարյանը` ստանալով 193 ձայն:
-
16.12.2018|
12:24
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին կոչ է արել թուրքական իշխանություններին ձեռնպահ մնալ Սիրիայի դեմ ցանկացած միակողմանի գործողություններից:
-
16.12.2018|
12:22
Դամբարանը պատկանում է բարձրաստիճան պաշտոնյայի, որ ապրել է մ.թ.ա 2504-2347թթ. փարավոնների հինգերորդ դինաստիայի օրոք:
-
16.12.2018|
12:21
2018-ի «լավագույն եվրոպական ֆիլմ» անվանակարգում լեհ ռեժիսոր Պավել Պավլիկովսկու «Սառը պատերազմ» ֆիլմը արժանացել է Եվրոպական կինոակադեմիայի մրցանակին (European Film Awards, EFA)։ Ֆիլմը պատմում է սառը պատերազմի տարիներին երաժշտի և երգչուհու սիրո պատմության մասին:
-
16.12.2018|
12:20
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը երեկ Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպմանը հաստատել է, որ իր ընտանիքի անդամները խոշոր բիզնես ունեն օֆշորային գոտում։
-
16.12.2018|
12:18
Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հարցրել են` ի՞նչ փուլում է Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքին առնչվող օֆշորային գործի նախաքննությունը և նրա հայտարարությունը՝ Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությանը նվիրաբերելը կարող է հիմք լինել կարճելու այդ քրեական գործը։
-
16.12.2018|
12:16
Երեկ ՕԵԿ-ն արտահերթ համագումար էր հրավիրել` հրաժեշտի ու նախագահափոխության: ՕԵԿ անփոփոխ նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց կուսակցության օգտին քվեարկած 12 000 քաղաքացիներին, համախոհներին, գաղափարակիցներին, կառույցների ղեկավարներին և վերստին շնորհավորեց խորհրդարան անցած ուժերին: