-
15.12.2018|
02:45
Հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում Ադրբեջանը պատրաստվում է սահմանային հսկողությունը զինված ուժերի ստորաբաժանումներից փոխանցել սահմանապահ ծառայությանը` գրում է Trend-ը՝ հղում անելով նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությանը։
-
15.12.2018|
02:44
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ստրասբուրգ կմեկնի, որտեղ հրաձգության հետևանքով մահացել էր 3 մարդ` հայտնում է France Info-ն:
-
15.12.2018|
02:44
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
-
15.12.2018|
02:43
Ինչ է ասել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին երեկ երեկոյան Բաքվում հանդիպման ժամանակ՝ ոչ ռուսական, ոչ էլ ադրբեջանական աղբյուրները չեն հայտնում:
-
15.12.2018|
02:42
Հաագա են եկել հոգևորականներ Նիդերլանդների տարբեր շրջաններից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից և իրար փոխարինելով եկեղեցու խորանի մոտ շարունակում են պատարագը:
-
15.12.2018|
02:41
Չնայած ՆԱՏՕ-ի ղեկավարության և կոսովացի սերբերի ընդդիմությանը, Կոսովոյի խորհրդարանը կողմ քվեարկեց երկրում լիարժեք բանակ ստեղծելուն:
-
15.12.2018|
02:40
Ստամբուլի Բերայի թանգարանում բացվել է մեծանուն հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունների ցուցադրությունը: Երևանի Փարաջանովի թանգարանի հետ համագործակցության շնորհիվ կյանքի կոչված «Փարաջանով. Սարգիսի հետ» ցուցահանդեսը այցելուների համար բաց կլինի մինչև մարտի 17-ը:
-
15.12.2018|
02:40
Նախագահ Բակո Սահակյանը պաշտոնից ազատել է Ղարաբաղի ՊՆ նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին: Նոր նախարարը գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն է, որ գլխավոր շտաբի պետն էր:
-
15.12.2018|
02:39
Բելառուսի նախագահը դեկտեմբերի 6-ին Սանտ Պետերբուրգում ԱՊՀ գագաթաժողովի ժամանակ ներողություն է խնդրել Հայաստանի վարչապետից՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում արած կտրուկ հայտարարությունների համար` պատմել է Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսաստանցի լրագրողներին՝ պնդելով, թե այդ օրը ներկաներից շատերն են մեկը մյուսից ներողություն խնդրել:
-
15.12.2018|
02:37
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց նախկին փոխվարչապետ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին կալանավորելու՝ Հատուկ քնչական ծառայության միջնորդությունը: