-
13.12.2018|
23:47
Դեկտեմբերի 2-ին Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմական կայանի զինծառայողը դաժան ծեծի է ենթարկել Սլաբոտկա թաղամասում քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի բանվոր կանանցից մեկին: 57-ամյա Ջուլիետա Ղազարյանը մահացել է:
-
13.12.2018|
23:46
Քննչական կոմիտեի ղեկավարի նախկին տեղակալ, մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանն անձնական վրեժխնդրության դրդապատճառ է տեսնում իր դեմ հարուցված քրեական գործում: Ըստ նրա՝ գործը թելադրված է այսօրվա իշխանությունների կողմից, շինծու գործ է` armdaily.am-ի հետ զրույցում ուղիղ եթերում ասաց Վահագն Հարությունյանը:
-
13.12.2018|
23:45
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ:
-
13.12.2018|
23:44
Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական հաղորդումների տնօրեն Վահագն Թևոսյանն այսօր աշխատանքից ազատվելու դիմում է գրել:
-
13.12.2018|
23:43
Կառավարությունը հավանություն տվեց ապրիլյան պատերազմին մասնակցած ուսանողների վարձը մասնակի փոխհատուցվել նախագծին
-
13.12.2018|
23:42
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում՝ բանակցությունների ժամանակ քննարկելու է նաև Լեռնային Ղարաբաղի խնդիրը` հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ընդգծելով, որ այսօր կա հայ-ադրբեջանական երկխոսություն Ղարաբաղի շուրջ։
-
13.12.2018|
23:41
«Բաքուն կշարունակի մեկուսացնել Հայաստանին, մինչև Ադրբեջանի գրավյալ տարածքները չազատագրվեն», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ պնդելով, որ այժմ խնդրի կարգավորման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել:
-
13.12.2018|
23:41
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարում է, թե Մոսկվան և Երևանը երկկողմ հարաբերությունների զարգացման շատ լավ ներուժ ունեն:
-
13.12.2018|
23:40
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր Երևանում հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:
-
13.12.2018|
23:39
ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակից Ղազախստանը պաշտպանել է կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի առաջադրած թեկնածուին՝ Ստանիսլավ Զասին` Աստանայում ընդունելով Զասին, Նազարբաևը նաև որոշ մանրամասներ է հայտնել Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 6-ին այս հարցի քննարկումներից: