-
12.12.2018|
23:37
Հայաստանի նոր իշխանությունները պետք է կարգուկանոն հաստատեն Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի հետ հարաբերություններում` Lragir.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
-
12.12.2018|
23:36
Հայաստանի Հանրապետության մերօրյա ժամանակագրության հերթական նշաձողը՝ իրավական առումով անվիճարկելի համապետական ընտրությունների անցկացումն այլևս իրողություն է, ինչի կապակցությամբ «Ժառանգություն» կուսակցությունը սրտանց շնորհավորում է ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի ընտրական շեմը հաղթահարած գործընկեր քաղաքական ուժերին, մասնավորապես «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքին՝ ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման գործում ներդրած ջանքերի համար:
-
12.12.2018|
23:35
Երեւանում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել զգոն լինել ամանորյա տոների ժամանակ` հանցագործությունների թվի «ավանդական ավելացման պատճառով»: Հաղորդագրությունում նշվում է, որ տոների ընթացքում մեծ թվով կողոպուտներ, բնակարանային գողություններ են տեղի ունենում:
-
12.12.2018|
23:34
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայում նոր ռազմական գործողություն է սկսելու։ «Մեր թիրախը լինելու են ոչ թե ամերիկացի զինվորականները, այլ ահաբեկչական կազմավորումները»,- ասել է Էրդողանը։
-
12.12.2018|
23:34
Մինչ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը քննարկում է երկրի վարչապետ Թերեզա Մեյին անվստահության քվե հայտնելու հարցը, Тhe Guardian-ը ներկայացրել է պաշտոնանկության դեպքում վարչապետի հավանական թեկնածուների ցանկը:
-
12.12.2018|
23:33
Դեկտեմբերի 12-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունեց ֆրանսիական «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին:
-
12.12.2018|
23:32
«Ես վճռականորեն դատապարտում են Ստրասբուրգի անիմաստ հարձակումը: Իմ մտքերը զոհերի և վիրավորվների ընտանիքների և հարազատների հետ են: Մենք միակարծիք ենք Ֆրանսիայի հետ մեր արժեքների պաշտպանության և բաց հասարակության հարցում», — Twitter-ում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
-
12.12.2018|
23:32
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում մեկնաբանել է Ստրասբուրգում տեղի ունեցած հրաձգությունը: ԱՄՆ-ն մտադիր է ուժեղացնել իր քաղաքացիների պաշտպանությունն այդ միջադեպի հետևանքով: Կատարվածը նա բնութագրել է, «հերթական վատ ահաբեկչություն»:
-
12.12.2018|
23:31
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանն այսօր Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հետ հանդիպումից հետո ազատման դիմում է ներկայացրել, որ հաստատեց նախարարի խորհրդական Րաֆֆի Մովսիսյանը:
-
12.12.2018|
23:30
Այսօր ժամը 15-ի դրությամբ Ապարանի, Արագածի, Ճամբարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում: Մեղրու լեռնանցքում և Ապարանի տարածաշրջանի Քուչակի ավտոճանապարհներին բուք է: