-
12.12.2018|
13:37
Ապրիլ-մայիսից մինչև դեկտեմբեր ժամանակահատվածն, իրապես, շատ կարևոր էր, Թբիլիսիում՝ ԵՄ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի 10-րդ տարեկան վեհաժողովին որպես հրավիրյալ բանախոս իր ելույթում հայտարարել է ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը՝ նշելով, որ ապրիլ-մայիսի իրադարձությունները տեղի չունեցան պարզապես ոչնչից։
-
12.12.2018|
13:36
Սովետական ԿԳԲ-ի նախկին սպա, Կրեմլի ներկայիս ղեկավար Վլադիմիր Պուտինը Բեռլինյան պատի փլուզումից առաջ նաև տխրահռչակ Stasi-ի («Շտազի»)՝ ԳԴՀ գաղտնի ոստիկանության աշխատակից է եղել` գաղտնի փաստաթղթեր են հայտնաբերվել գերմանական արխիվներում, գտնվել է 1985-ի դեկտեմբերի 31-ին մայոր Պուտինին տրված Stasi-ի վկայականը։
-
12.12.2018|
13:35
«Սասնա ծռեր» կուսակցությունը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանի համոզմամբ, նոր խորհրդարանն ի վիճակի չի լինելու իր ամբողջ կյանքի ցիկլը սպառել` ստիպելու է կյանքը։
-
12.12.2018|
13:34
Ընտրությունների կապակցությամբ շնորհավորական ուղերձում ԱՄՆ պետքարտուղարությունը ողջունում է ընտրություններին հետևած միջազգային դիտորդների գնահատականները, որ ընտրությունները մրցակցային էին, և իր հերթին ընդգծում ՝ ընտրական գործընթացը վայելում էր հանրային լայն աջակցություն և հարգանք հիմնարար ազատությունների նկատմամբ:
-
12.12.2018|
13:32
Վրաստանի իշխանությունները արգելափակում են ԱՄՆ-ի նոր դեսպանի թեկնածու Բրիջիթ Բրինքի նշանակումը, որովհետև նա ենթադրաբար լավ վերաբերմունք ունի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի ու նրա քաղաքական ուժի նկատմամբ:
-
12.12.2018|
12:43
Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 10-ին հայտարարեց քաղաքական ու հասարակական ճգնաժամը հաղթահարելու միջոցները, Տեսաուղերձում: որ հեռարձակում էին գլխավոր հեռուստաալիքներտ, նա հայտարարեց նվազագույն աշխատավարձը 100 եվրոյով բարձրացնելու և 2019-ից արտաժամյա աշխատանքի սոցվճարը հանելու մասին:
-
11.12.2018|
23:51
«Նեզավիսիմայա գազետա»-ի թղթակից Յուրի Ռոքսն «Փաշինյանի ակնկալված հաղթանակը կայացավ» հոդվածով անդրադարձել է դեկտեմբերի 9-ին Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
-
11.12.2018|
23:50
ԲՀԿ-ն նախընտրական քարոզարշավի ժամանակ օգտագործել է 390 ֆեյսբուքյան կեղծ հաշիվ` ֆեյքեր, համացանցում բարձր սատարում ունենալու տպավորություն ստեղծելու նպատակով։
-
11.12.2018|
23:45
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ընդունել Սիրիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանի հավատարմագրերը` հաղորդում է «Սանա» գործակալությունը:
-
11.12.2018|
23:43
factor.am-ը հաղորդում է` ավելի քան 70 տոկոս ձայն ստացած «Իմ քայլը» դաշինքում սկսվել են քննարկումները, թե ով ինչ պաշտոն կզբաղեցնի Ազգային ժողովում և կառավարությունում: Ամենաինտրիգայինը ԱԺ նախագահի հնարավոր թեկնածուի հարցն է: