-
10.12.2018|
21:37
Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Հեյդի Հաութալան տպավորված է Հայաստանում ազատ, արդար ընտրություններ անցկացնելու փաստով այնքան, որ երեկ գիշերը, մինչև ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումը, թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ Հայաստանում 2017-ի ապրիլի 2-ին և 2018-ի դեկտեմբերի 9-ին ընտրությունները համեմատելով գիշեր-ցերեկի հետ։
-
10.12.2018|
21:34
«Պայքարը լույսի ու խավարի միջև մինչ օրս արդիական է: Այս համաժողովը միտված է պայքարելու հենց այդ խավարի ու չարի դեմ», - այսօր հայտարարել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ մասնակցելով Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումին, որը նվիրված է կրթության միջոցով ցեղասպանության կանխարգելման հիմնահարցերին:
-
10.12.2018|
21:32
Աժ դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունները դարձան կարևոր հանգրվան Հայաստանում վերջին ամիսներին ընթացող ներքաղաքական զարգացումների, հայտարարում է Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսը:
-
10.12.2018|
21:30
«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՅԴ-ն ներկայացված չի լինի ՀՀ 7-րդ գումարման Աժ-ում: Սա պարտություն է, սակայն ոչ մեր ընտրողների», - հայտարարում է ՀՅԴ-ն:
-
10.12.2018|
21:29
Դեկտեմբերի 9-ի ընտրություններով ավարտվում է հեղափոխությունը ու երկիրը թևակոխում է համակարգային, ինստիտուցիոնալ բարեփոխումների փուլ, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանն՝ ընթերցելով կուսակցության խորհրդի հայտարարությունը.
-
10.12.2018|
21:27
Դեկտեմբերի 9-ի խորհրդարանի արտահերթ ընտրություններն ավարտվեցին, և հանրության քվեով ձևավորվեց այն խորհրդարանը, որը մեր երկրում պետք է իրականացնի քաղաքական և տնտեսական այն բարեփոխումները, որոնք նախանշելու են մեր երկրի առաջիկա տարիների զարգացումը:
-
10.12.2018|
21:26
Ավարտվեցին ՀՀ Աժ արտահերթ ընտրությունները, որոնց արդյունքներով պետք է կազմավորվի 7-րդ գումարման խորհրդարանը։ Այս ընտրությունները ժողովրդավարական էին իրենց ձևով, բայց ոչ բովանդակությամբ։
-
10.12.2018|
21:25
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Աժ ընտրությունների առթիվ. «Սիրելի հայրենակիցներ,
Դեկտեմբերի 9-ին մեր երկրում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայացած իրողություն են, որի արդյունքում ձևավորվելու են իշխանության օրենսդիր և գործադիր ճյուղերը:
-
10.12.2018|
21:23
Քաղտեխնոլոգ ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ համար խորհրդարանական ընտրությունների արդյունքները խիստ կանխատեսելի էին: «Ո՞վ չգիտեր այդ մասին»,- հարցին հարցով պատասխանեց նա:
-
10.12.2018|
18:05
Ռուսաստանի հետ բարեկամության ու համագործակցության պայմանագրի չեղարկման մասին Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն այսօր փաստաթուղթ է ստորագրել: Այդ մասին գրում են ուկրաինական լրատվականները՝ հղում անելով նախագահի Twitter-ի էջին, որտեղ էլ վերջինս գրառում է կատարել: