-
09.12.2018|
18:01
Արտահերթ ընտրություններին ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել է 636 055 ընտրող կամ ընտրողների 24,53 տոկոսը` ԿԸՀ- ում հայտարարեց ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը:
-
09.12.2018|
18:00
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կնոջ՝ Ռիտա Սարգսյանի ուղեկցությամբ քվեարկեց Ձորաղբյուրում գտնվող 29/45 ընտրատեղամասում: Թեև լրագրողը բազմիցս փորձեց հարցեր ուղղել Սերժ Սարգսյանին, նա չպատասխանեց որևէ հարցի:
-
09.12.2018|
17:59
ՀՅԴ-ն հետևելու է գործընթացներին և իր գնահատականը կտա, լրագրողներին ասաց ՀՅԴ ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշմանը։
-
09.12.2018|
17:58
Գիտեք ինչքան եմ երազել այս օրվա մասին, որ մեր ժողովուրդն առանց խախտումների, առանց փող վերցնելու, առանց ճնշումների, գա ընտրության, քվեարկելուց հետո լրագրողներին ասաց «Մենք» դաշինքի ղեկավար, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
-
09.12.2018|
17:57
Մեծ հույսով ու հավատով քվեարկեցի հանուն մեր երկրի ապագայի` ասաց ՀՅԴ ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը։
-
09.12.2018|
17:57
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը և պնդումներին, թե դա քաղաքական հետապնդում է, ասաց. «Պարզ կլինի քննությունից հետո:
-
09.12.2018|
17:55
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Էջմիածնի 14/11 ընտրական տեղամաս և մասնակցեց խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը:
-
09.12.2018|
17:54
Քվեարկել եմ հանուն ազատ և անկախ Հայաստանի, որտեղ քաղաքացին է որոշելու՝ ով է լինելու իր իշխանությունը` լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
-
09.12.2018|
17:53
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը քվեարկել է հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության, ընտրությունը կատարելուց հետո լրագրողներին ասաց Բաբլոյանը: Հարցին` ի՞նչ կմաղթի նոր խորհրդարանին, Բաբլոյանն ասաց.
-
09.12.2018|
17:52
Քվեարկեցի Հայաստանի զարգացման օգտին, նորարարական ծրագրերով երկիրը կառավելու, աղքատության վերացման օգտին` քվեարկությունից հետո լրագրողներին ասաց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: