-
07.12.2018|
00:17
Մեր իմացությունից վեր իրողություններ կան, որոնք չափազանց մեծ են և անըմբռնելի մեր մտքի տկարության և սահմանափակության պատճառով:
-
07.12.2018|
00:16
Խոր կսկիծով տեղեկացնում ենք, որ երեկ ուշ երեկոյան, տևական հիվանդությունից հետո, հավերժի ճամփան բռնեց տաղանդավոր գեղանկարիչ, «Իրատես» թերթի գեղարվեստական խմբագիր ՆԻԿՈԼԱՅ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ (ՆԻԿՕ):
-
07.12.2018|
00:10
Վրաստանի խորհրդարանը հաստատել Է նորացված կանոնակարգը, որի համաձայն օրենսդիր մարմինը Քութայիսից (Իմերեթի տարածաշրջան) կտեղափոխվի Թբիլիսի: Ուղղումների օգտին քվեարկել են խորհրդարանի 150 պատգամավորներից 77-ը: Երկուսը դեմ են արտահայտվել։
-
07.12.2018|
00:09
ԵՄ-ն 2019-ի բյուջեում կրճատել է Թուրքիային որպես ԵՄ անդամակցության հավակնող երկրի տրամադրվելիք ֆինանսական աջակցության չափը։ Թուրքիային տրամադրվելիք գումարը նվազեցվել է 146,7 մլն եվրոյով: Սիրիացի փախստականների համար Թուրքիան կստանա 1,45 մլրդ եվրո օգնություն:
-
07.12.2018|
00:07
Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի, կատարել մոմավառություն, այնուհետև հանդիպել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նիկոլ Փաշինյանը հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի մասին հարցին:
-
07.12.2018|
00:06
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին:
-
07.12.2018|
00:04
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է դառնալու Բելառուսի ներկայացուցիչը, հայտնում է «Ինտերֆաքսը»։
-
07.12.2018|
00:03
Երևանը հերքում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնի Բելառուսի ներկայացուցիչը։ Լուկաշենկոն հայտնել է ռուսական լրատվամիջոցներին ԵԱՏՄ տնտեսական խորհրդի նիստից հետո։
-
07.12.2018|
00:03
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա 2019-ի սկզբին և հիմք կնախապատրաստի բարձրագույն մակարդակով բանակցությունների համար` ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է Միլանում։
-
07.12.2018|
00:02
Հավերժի Աստված և բոլորի արարիչ, որ այս օրից սկսած նախ ստեղծեցիր երկինքն ու երկիրը, առանձնացրիր լույսը խավարից: