-
04.12.2018|
23:50
ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՀԿ պատգամավորության թեկնածու Դավիթ Շահնազարյանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին հրավիրում է բանավեճի։
-
04.12.2018|
23:50
Սասուն Միքայելյանի հայտարարությունը, թե հեղափոխության հաղթանակը ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը, ծրագրված էր, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՀԿ նախընտրական ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը։
-
04.12.2018|
23:49
Ներկայիս ԱԳ նախարարը Արցախի հարցով չի զբաղվել, չգիտեմ՝ ինչքանով տեղյակ է, բայց ես նրան համարել եմ բարձր կարգի դիվանագետ, սակայն ինչպիսի նախարար է, թույլ տվեք չասել, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ պատգամավորության թեկնածու Դավիթ Շահնազարյանը։
-
04.12.2018|
23:48
Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը պատրաստվում է հայտարարել բենզինի հարկերի բարձրացման սառեցման մասին` «դեղին բաճկոնների» շարժման զանգվածային ցույցերից հետո` հայտնում է AFP-ը:
-
04.12.2018|
23:47
«Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավն անցել է Աշտարակում։
ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հայտարարությանը, թե պատրաստվում է դատի տալ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին, որը ՀՀԿ-ին անվանել էր «հանցագործների բանդա»։
-
04.12.2018|
23:46
Այսօր Շիրակի մարզում ՀՀ Զինված ուժերի կործանված ՍՈՒ-25ինքնաթիռի սև արկղը հայտնաբերվել է` տեղեկացրել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։
-
04.12.2018|
23:45
Հայաստանում ամանորյա տոնական օրերին ոչ աշխատանքային օրեր են համարվելու դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը ներառյալ:
-
04.12.2018|
23:44
Եվրոյի գոտու 19 երկրների ֆինանսների նախարարները համաձայնության են հասել եվրոգոտու բարենորոգման շուրջ` հայտարարել Եվրախմբի ղեկավարի ներկայացուցիչ Լուիս Ռեգոն՝ ամփոփելով նախարարների նիստի արդյունքները:
-
04.12.2018|
23:43
ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպումը, որը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 6-ին, չեղյալ է հայտարարվել՝ հաշվի առնելով Հայաստանի խնդրանքը, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
-
04.12.2018|
23:43
Իրանի նախագահ Հասան Ռուհանին սպառնացել է փակել Հորմուզի նեղուցը, որով նավթ արտահանող երկրները շուկա են հանում ծովով փոխադրվող ամբողջ հումքի գրեթե մեկ երրորդը: