-
04.12.2018|
23:42
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Չինաստանին, Իրանին և Ռուսատանին մեղադրել է աշխարհում իրավիճակն ապակայունացնելու համար:
-
04.12.2018|
23:40
Երբ նոր խորհրդարան կընտրվի, Արամ Հարությունյանն իր պատգամավորական անձեռնմխելիությունը կկորցնի և քրեական գործի ընթացքը կշարունակվի բնական հունով` Աշտարակում քարոզարշավի ժամանակ՝ անդրադառնալով 14 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ կասկածվող ՀՀԿ պատգամավոր Արամ Հարությունյանին Աժ- ում անձեռնմխելիությունից զրկելու հարցին` հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
-
04.12.2018|
23:37
Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի՝ ENEMO-ի (European Network of Elections Monitoring) միջանկյալ զեկույցը փաստում է՝ դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի առաջին մասը «հանգիստ և խաղաղ էր, չնայած արձանագրվել են ատելության խոսքի դրսևորումներ»։
-
04.12.2018|
23:36
14 միլիոն դոլար կաշառք ստանալու, փողերի լվացման մեջ կասկածվող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը խորհրդարանում այսօր չքննարկվեց:
-
04.12.2018|
23:34
Այսօր Մարալիկից դեպի Բարձրաշեն լեռնային հատվածում, Հայաստանի Զինված ուժերի ՍՈւ-25 մարտական օդանավ է կործանվել, երկու օդաչուները՝ փոխգնդապետ Արմեն Բաբայանը և մայոր Մովսես Մանուկյանը զոհվել են:
-
04.12.2018|
18:40
Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը պատրաստվում է հայտարարել բենզինի թանկացումների չեղարկման կամ առավել մեղմ գներ սահմանելու մասին: Այդ մասին տեղեկացնում է «France Presse » լրատվական գործակալությունը՝ հղում անելով սեփական աղբյուրին:
-
04.12.2018|
17:29
Ջորջ Բուշ ավագին կհուղարկավորեն Տեխասում, դեկտեմբերի 6-ին: Մինչ այդ նախկին նախագահին հրաժեշտ կտան Վաշինգտոնում, դեկտեմբերի 5-ը ԱՄՆ-ում հայտարարված է ազգային սուգի օր:
-
04.12.2018|
15:16
Այսօր ՀՀԿ-ն իր «ծանր հրետանին» գործի դրեց։ Մի կողմից իշխանությունն է իր ԱԱԾ-ով խառնվում ընտրություններին, մյուս կողմից էլ ՀՀԿ-ն է Արցախի հարցով հատուկ դեսպանի ողջ արսենալն աշխատեցնում։
-
04.12.2018|
14:39
Ֆրանսաբնակ ճանաչված օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) դեկտեմբերի 7-ին Գյումրիում հանդես կգա Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված համերգով: Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հրավերով երգիչը ելույթ կունենա իր ծննդավայրի Սուրբ Աստվածածին (Յոթ Վերք) եկեղեցում:
-
04.12.2018|
14:24
ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի մեղադրանքներին, թե կառավարությունը ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի տեղը կորցնելուց հետո անդրադարձավ հերթական ձերբակալություններին: