-
03.12.2018|
20:07
Հռոմի ամենատեսարժան վայրերից մեկում` Բորգեզի այգում, կտեղադրվի հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի արձանը` լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը:
-
03.12.2018|
20:05
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն բացառել է արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որի պահանջը ներկայացնում է ընդդիմությունը:
-
03.12.2018|
20:03
Տեղեկությունը, որ ռուսական 102-րդ բազայի զինծառայողն է սպանել Գյումրի քաղաքի բնակչին, չի համապատասխանում իրականությանը` Սպուտնիկ Արմենիային հայտնել են Հայաստանում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունից:
-
03.12.2018|
20:02
Ուշադրություն դարձրինք Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողի՝ Հայաստանի քաղաքացու սպանության մեջ մասնակցության վերաբերյալ, հայկական մի շարք ԶԼՄ-ում հայտնված հրապարակումներին:
-
03.12.2018|
20:01
«Գաղափարական քարոզարշավ, քարոզչություն երբեք չի եղել Հայաստանում և չի էլ սպասվում, որովհետև քաղաքական ուժերն ու քաղաքական գործիչները շատ լավ գիտեն, թե ընտրողները ինչ են ուզում լսել, և դա էլ մատուցում են»` ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
-
03.12.2018|
19:58
ՀՀ քաղաքացին ջարդուփշուր է արել իրեն երկար տարիներ հուսալքության եզրին հասցրած կոռումպացված հանրապետական թալանչիների իշխանությունը` Մասիսում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը:
-
03.12.2018|
19:52
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Միլանում դեկտեմբերի 5-ին կհանդիպեն Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
-
03.12.2018|
19:51
Աժ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարել է. «Հաշվի առնելով «Աժ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը հայտարարում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել Աժ՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Խաչիկի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն համաձայնություն տալու վերաբերյալ»։
-
03.12.2018|
19:45
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինին և նորաստեղծ «Լազարյան ակումբի» անդամներին, որԵրևանում մասնակցել են ակումբի առաջին նիստին:
-
03.12.2018|
19:44
«Միջազգային հարաբերությունների նկատմամբ ԱՄՆ-ի ներկայիս մոտեցումը սյուռեալիզմ է: Դեռ քիչ է, որ Վաշինգտոնը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը և նույնիսկ սպառնում է պատժել նրանց, ովքեր չեն ցանկանում կատարել ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցները: Այժմ էլ ամերիկացիները Իրանին են մեղադրում այդ համաձայնագիրը խախտելու համար»: