-
03.12.2018|
19:43
ՈւԵՖԱ-ն հաստատել է 2021 թվականից ակումբային երրորդ մրցաշարի ստեղծումը:
Նոր մրցաշարը կանցկացվի Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի ձևաչափով:
-
03.12.2018|
19:42
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը բոլոր պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է՝ անհապաղ հեռացնել բոլոր քարոզչական պաստառները, որ փակցված են ապօրինի, չթույլատրված վայրերում։
-
03.12.2018|
19:41
Կատարի իշխանությունները հայտարարում են նավթ արտահանող երկրների կազմակերպությունը` OPEC-ը լքելու մտադրության մասին:
-
03.12.2018|
19:40
ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ասել է, թե հակակոռուպցիոն պայքարը շոու է ու նպատակ ունի վարկաբեկելու և փոքրացնելու քաղաքական մրցակիցների կշիռը:
-
03.12.2018|
19:38
Մտավախություն է հնչում, որ վաղը խորհրդարանում քվորում չի լինի` այսօր Արարատում ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու հավելել, որ չի բացառում այս տարբերակը, որովհետև խորհրդարանի մեծամասնությունն Արամ Հարությունյանի խմբակցության անդամներն են։
-
03.12.2018|
19:38
14 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ կասկածվող ՀՀԿ պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը կքննարկվի վաղը՝ խորհրդարանում:
-
03.12.2018|
19:37
«Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու Խաչատուր Քոքոբելյանն այսօր առաջին անգամ հայտարարեց, որ իշխանությանը հրավիրում է դեմ առ դեմ բանավեճի՝ ցանկացած հարթակում։
-
03.12.2018|
18:36
Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին տեսաուղերձով դիմել է Թբիլիսիի կենտրոնում հետընտրական ցույցեր անող մարդկանց ու ասել, թե որ դեպքում է հնարավոր իր վերադարձը:
-
03.12.2018|
18:33
Նշված դեպքերի առթիվ 2018թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել էր քրեական գործ, որի մինչդատական քրեական վարույթն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունյում:
-
03.12.2018|
12:43
Դեկտեմբերի 1-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ելույթ է ունեցել աշխարհի հանրահայտ բեմերից մեկում՝ Նյու Յորքի հռչակավար Քարնեգի հոլում, համերգասրահ, որտեղ բեմ բարձրանալը շատ երաժիշտների, դիրիժորների, նվագախմբերի երազանքն է։