-
02.12.2018|
22:55
Ֆրանսիայի իշխանությունները կարող են արտակարգ դրության ռեժիմ սահմանել Փարիզում շարունակվող բողոքի ցույցերի պատճառով: Կառավարության ներկայացուցիչ Բենժամեն Գրիվոյի խոսքով՝ նախաձեռնությունն առաջարկվել է՝ թույլ չտալու համար զանգվածային փողոցային անկարգությունների կրկնությունը:
-
02.12.2018|
22:54
Բոլորիս աչքի առաջ արձակուրդում գտնվող վարչապետի պաշտոնակատարն ամեն օր աջ ու ձախ հանձնարարականներ է տալիս ԱԱԾ-ին, այլ կառույցների, թե զբաղվեք, բռնեք, պառկեցրեք։
-
02.12.2018|
22:53
Թբիլիսիում դեկտեմբերի 2-ին զանգվածային բողոքի ակցիա է անցկացվում՝ ընդդեմ նոյեմբերի 28-ի նախագահական ընտրությունների արդյունքների:
-
02.12.2018|
22:53
«Պայմանավորվածությունը հետևյալն է, որ մենք կշարունակենք աշխատանքային կարգով քննարկումները, մինչև որևէ կոնսենսուսային կարգով լուծումներ գտնենք»,– ասաց Փաշինյանը։
-
02.12.2018|
22:52
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ձինպինը Բուենոս Այրեսում պայմանավորվել են 90 օրով դադարեցնել նոր մաքսատուրքերի սահմանումը` փորձելով խուսափել լայնածավալ առևտրային պատերազմից:
-
02.12.2018|
22:51
Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում կայացել է 2020-ի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը:
-
02.12.2018|
22:50
«Իմ քայլ»֊ը դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության «գլոբալ փոփոխության» անհրաժեշտություն չի տեսնում: Սիսիանում հանրահավաքի ժամանակ նա ասաց. «Սահմանդրություն փոխելը, պետական կառավարման համակարգ փոխելը պետք ա արդարացված լինի», - ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը՝ հիշեցնելով, որ Սահմանադրությունը փաստացի ուժի մեջ է ընդամենը 7 ամիս:
-
02.12.2018|
22:42
Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդներ Վլադիմիր Պուտինի Ու Դոնլադ Թրամփի հանդիպումը կարող է տեղի ունենալ 2019-ի հունիսին՝ հաջորդ G20 գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի է ունենալու Ճապոնիայում: Այդ մասին «Россия-1» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
-
02.12.2018|
14:23
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանը, որ կասկածվում է լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործում և մեղադրվում Եմենում ռազմական հանցագործությունների մեջ, Բուենոս Այրեսում՝ G20 գագաթաժողովի ժամանակ, ոչ պաշտոնական զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հաղորդում է The Guardian-ը:
-
02.12.2018|
14:20
«Մեծ քսանյակի» ղեկավարները հռչակագիր են ընդունել հավարտ Արգենտինայի գագաթաժողովի: