-
02.12.2018|
14:19
Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին չի զսպել իրեն և լաց է եղել G20-ի առաջնորդների գագաթաժողովի մասնակիցների համար «Կոլոն» թատրոն համերգի ավարտից հետո։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են հանդիսատեսը և պետությունների ղեկավարները հոտնկայս ծափահարում արվեստագետներին:
-
02.12.2018|
14:17
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համազգային սուգ կհայտարարի երկրում՝ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագի մահվան կապակցությամբ` հայտարարել է Սպիտակ տան մամլո ներկայացուցիչ Սառա Սանդերսը. «Նախագահը դեկտեմբերի 5-ին ազգային սուգ կհայտարարի: Նա և առաջին տիկինը կմասնակցեն Բուշ ավագի հուղարկավորությանը Վաշինգտոնի մայր տաճարում»:
-
02.12.2018|
14:16
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկում է G20-ի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսը Ջորջ Բուշ ավագի մահվան պատճառով:
-
02.12.2018|
14:14
G20 գագաթաժողովի ավարտից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այցելել է Բուենոս Այրեսի հայտնի «սթեյք հաուս»` այդ կադրերը ցույց տվեց Todo Noticias ալիքը:
-
02.12.2018|
14:11
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ պաշտոնական զրույց են ունեցել Արգենտինայում G20-ի գագաթաժողովի շրջանակներում`դեկտեմբերի 1-ին, հայտնել է Սպիտակ Տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը.
-
02.12.2018|
14:10
Իտալիան և Հնդկաստանը պայմանավորվել են փոխանակել «քսանյակում» իրենց նախագահության տարիները, 2021-ին G20-ի գագաթաժողովը կանցկացվի Իտալիայում` դեկտեմբերի 1-ին, Արգենտինայում G20-ի գագաթաժողովից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն:
-
02.12.2018|
13:59
Կիևի համար տնտեսական ու սոցիալական ոլորտներում իր ձախողումները որոշակի արտաքին ագրեսորով քողարկելը շատ ավելի հեշտ է` Արգենտինայում G20-ի գագաթաժողովից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
-
02.12.2018|
13:58
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի՝ Սաուդյան Արաբիա կատարվելիք այցի հստակ ժամկետները հայտնի չեն, այցը կկայանա 2019-ին:
-
02.12.2018|
13:56
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պայմանավորվել են, որ ԱբենՌուսաստան կայցելի 2019-ի սկզբին: Պուտինը չի բացառել, որ հաջորդ տարի ինքը նույնպես կայցելի Ճապոնիա:
-
02.12.2018|
13:54
ԱՄՆ-ը 2019-ի հունվարի 1-ից հավելյալ մաքսատուրքեր չի սահմանի Չինաստանից ԱՄՆ ներկրվող ապրանքների համար` դեկտեմբերի 2-ին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՉԺԴՀ նախագահ Սի ՁինպինիԲուենոս Այրեսում հանդիպման արդյունքներին: