-
30.11.2018|
21:39
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղյալ է հայտարարել հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր երկրի ներքին քաղաքական դինամիկայի պատճառով` հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
-
30.11.2018|
21:38
2017-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցվել է Հայաստանի կողմից ներկայացված «Քոչարի. ավանդական խմբապար» հայտը:
-
30.11.2018|
21:36
Հայ-ռուսական հարաբերություններն այսօր հատուկ հոգատարության կարիք ունեն, Երևանում «Լազարևյան ակումբի» առաջին լիագումար նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
-
30.11.2018|
21:35
Գագիկ Ծառուկյանը դեկտեմբերի 5-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի բանավեճին կմասնակցի միայն մեկ պայմանով. «Ուրեմն ես ձեզ ասեմ ավելի անկեղծ. եթե պարոն վարչապետը մասնակցեց, կմասնակցեմ, եթե չմասնակցեց, ես ընդեղ մասնակցելու բան չունեմ»:
-
30.11.2018|
21:35
Մենք ասում ենք, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք է լինեն այնպես, ինչպես եղել են՝ ռազմավարական և դաշնակցային` Աբովյանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
-
30.11.2018|
21:34
Այսօր Աբովյանում նախընտրական քարոզարշավի շրջանակներում բնակչության հետ հանդիպման ժամանակ «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց ԲՀԿ պատգամավորի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հայտարարություններին։ Նա կոչ էր արել մարդկանց իրենց քվեով հնարավորություն տալ Գագիկ Ծառուկյանին, որ նա շարունակի ներդրումներ անել Հայաստանում։
-
30.11.2018|
21:33
Եվրոպայի ղեկավարներն ու ՆԱՏՕ-ն սառն են արձագանքել պաշտպանությունն ուժեղացնելու և Կերչի նեղուցում ուկրաինական ռազմական նավերի կալանման ու անձնակազմերի ձերբակալման կապակցությամբ Ռուսաստանին պատժելու ուղղությամբ նոր միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կոչերին:
-
30.11.2018|
21:32
«Առաջիկա օրերին էլի նոր բացահայտումներ կունենանք», - Հրազդանում քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը։
-
30.11.2018|
21:31
ԱՄՆ-ի, Մեքսիկայի և Կանադայի ղեկավարները ազատ առևտրի մասին եռակողմ համաձայնագիր են ստորագրել, որը կփոխարինի Հյուսիսային Ամերիկայի ազատ առևտրի մասին համաձայնագրին՝ NAFTA-ին:
-
30.11.2018|
21:30
Այլևս երբեք Հայաստանի քաղաքացու ձայնը չի կեղծվելու, այլևս երբեք Հայաստանի քաղաքացին իր հայրենիքում իրեն օտարված չի զգալու, այլևս երբեք Հայաստանի քաղաքացու «վրայով ավտոներ չեն քշելու», այլևս երբեք լկտիություն չի լինելու` Հրազդանում քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը։