Հայաստանի գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը երեկ ընդունել է 2018-ի հունիսին հայ-ադրբեջանական սահմանը հատած Հայաստանի քաղաքացի, Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի ծնողներին:
Նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի նախալեռնային գոտիներում՝ ձյան, Երևանում՝ անձրևի տեսքով:
«Իրատեսի» «Սոս Սարգսյանի հիմնադրած թատրոնը խարխլում են. Չալդրանյանը մեկնաբանում է» վերտառությամբ հոդվածում Համագային թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանը, ի թիվս այլ պարզաբանումների, նշել է, որ դերասաններից Կարեն Խաչատրյանը ընդհանուր ժողովում իրեն իրավունք է վերապահել թատրոնի վարչական մասի աշխատակիցներին անվանել «պարազիտներ»:
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի Ընտրությունների դիտորդական առաքելությունը Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների վերաբերյալ միջանկյալ զեկույց է հրապարակել, որ հասանելի է ԵԱՀԿ կայքում:
Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի առաջնեկի կնքահայրն ու կնքամայրը լինելու պատվի են արժանացել դերասան Ջորջ Քլունին ու նրա կինը՝ միջազգային փաստաբան Ամալ Քլունին:
Իսրայելում որոշել են Թուրքիայում նոր դեսպան չնշանակել` հայտարարել է ԱԳՆ խոսնակ Ամնոն Նահշոնը: Ամիսներ առաջ Գազայի հատվածում իսրայելա-պաղեստինյան արյունալի բախումներից հետո թուրքական իշխանությունները խիստ քննադատել էին իսրայելական բանակի գործողությունները՝ անվանելով Իսրայելը «ահաբեկչական» պետություն:
«Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ հայ-վրացական բարեկամական ջերմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու հարստանալ բոլոր բնագավառներում՝ արձանագրելով երկու ժողովուրդների միջև փոխգործակցության որակական նոր մակարդակի բարձրացման համար դրական դինամիկա»,-ասված է նախագահի շնորհավորական ուղերձում:
Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը ցրել է վերջին օրերին բրիտանական լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունները, թե ինքն ու արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, լարված հարաբերություններ ունեն և Սասեքսի դուքսն ու դքսուհին պատրաստվում են տեղափոխվել Քենսինգտոնյան պալատից:
«Հրապարակը» գրում է, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու, ՔՊ նախագահ և ազատամարտիկ Սասուն Միքայելյանը, ոչ հեղափոխությունը համարում է ավելի կարևոր իրադարձություն, քան Արցախյան պատերազմը, ՔՊ-ի ամենահարուստ անդամներից է:
ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես տվյալ պաշտոնում իր նախորդը, ևս մեկ քայլ կատարեց աշխարհում հակաամերիկյան տրամադրությունների սաստկացման ու դրա մասշտաբների ընդլայնման ուղղությամբ, իհարկե, չունենալով այդպիսի դիտավորություն, չհետապնդելով տվյալ նպատակը: Եվ, այսուհանդերձ, ողջ աշխարհում ԱՄՆ-ի՝ որպես չարիքի կայսրության նկատմամբ ատելության սաստկացումն ինչպես Բայդենի, այնպես էլ Թրամփի հանցավոր քաղաքականության ուղղակի և անխուսափելի հետևանքն է...