-
30.11.2018|
12:53
Նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Օտտո-ֆոն Գուերիկեի համալսարանում հանդիպել է դասախոսների և ուսանողների հետ։
-
30.11.2018|
12:52
Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի այս քարոզարշավը որպես դասական քարոզարշավ չկայանա, Facebook-յան իր ուղիղ եթերում ասել է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածու Էդուարդ Շարմազանովը:
-
30.11.2018|
12:51
Հայաստանի քաղաքական դաշտում անցյալից դեռ մնացուկներ կան, և մենք չպետք է թույլ տանք, որ դրանք անցնեն խորհրդարան` Թալինում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Սասնա ծռեր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը։
-
30.11.2018|
12:49
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունները հաստատելու համար Խաղաղության Նոբելյան մրցանակ չի ստանա: The New York Post-ին նա ասել է. «Նրանք երբեք ինձ չեն տա այդ մրցանակը»:
-
30.11.2018|
12:48
Այս պահին Հայաստանում 589 մլն դոլար ընդհանուր արժեքով ներդրումային ծրագրեր են քննարկվում` Գավառում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ Քայլը» դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը։
-
30.11.2018|
12:47
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հավակնում է նոր խորհրդարանում լինել երկրորդ քաղաքական միավորը` Մարտունիում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
-
30.11.2018|
12:46
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը շատ փոքր եւ նույնիսկ ոչ էական հարց է։ Շատ ավելի էական են այն հարցերը, որոնք քննարկվում են այդ համատեքստում։ Մենք հետևողականորեն պաշտպանելու ենք Հայաստանի ու Արցախի շահը», - Սևանում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
-
30.11.2018|
12:45
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սալոմե Զուրաբիշվիլիին Վրաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ:
-
30.11.2018|
12:44
Գեղարքունիքի մարզում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավն ավարտվեց։ «Իմ քայլի» ընտրական երթուղին անցավ Ճամբարակով, եղան Մարտունի, Գավառ, Սևան քաղաքներում։
-
30.11.2018|
12:42
«Մենք» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանն ու Խաչատուր Քոքոբելյանն այսօր Լոռու մարզում էին: Նրանք նախ իրենց թիմակիցների հետ եղան Սպիտակում, ապա մարզկենտրոն Վանաձորում քայլեցին կենտրոնական փողոցներով, փոխանցեցին դաշինքի նախընտրական բուկլետներն ու լսեցին ընտրողների հարցադրումները։