-
29.11.2018|
12:39
«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը կոչ է անում բոլորին դեկտեմբերի 9-ին մասնակցել ընտրություններին:
-
29.11.2018|
12:38
Վերաքննիչ դատարանը մերժեց սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանի՝ ինքնաբացարկ ներկայացնելու վերաբերյալ:
-
29.11.2018|
12:37
Սիմֆերոպոլի դատարանը որոշեց ուկրաինացի 12 նավաստիներին կալանել երկու ամսով: Նրանք մեղադրվում են Ռուսաստանի ծովային սահմանը անօրինական հատելու, ռուսական ջրային տարածք մտնելու մեջ:
-
29.11.2018|
12:36
Քարոզարշավի երրորդ օրը «Իմ քայլը» դաշինքը, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, անցկացրեց Տավուշի մարզում: Ընտրողների հետ հանդիպումները եղան հանրահավաքի ձևաչափով: Փաշինյանը հանդիպումներ ունեցավ Նոյեմբերյանի, Բերդի, Իջևանի, Դիլիջանի բնակիչների հետ:
-
29.11.2018|
12:35
Գերմանիայի կանցլերի նստավայրում այսօր կայացել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը։ Ողջունելով Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Գերմանիա՝ կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ շատ լավ հիշողություններ ունի Հայաստան կատարած իր վերջին այցից։
-
29.11.2018|
12:34
Դեկտեմբերի 9-ին Հայաստանի քաղաքացիները պետք է որոշեն, թե ով է լինելու ընդդիմություն, քանի որ տրամաբանական է, որ հեղափոխությունից հետ իշխանություն է դառնում հենց հեղափոխությունն առաջնորդած ուժը, այսօր Էջմիածնում նախընտրական հանդիպմանը հայտարարեց «Լուսավոր Հայաստանի» առաջին համար Էդմոն Մարուքյանը։
-
29.11.2018|
12:33
ԲՀԿ նախագահնիր թիմակիցներին սպառնաց հեռացնել կուսակցությունից, եթե նախընտրական քարոզարշավի փուլում փորձեն ցեխ շպրտել մրցակիցների վրա:
-
29.11.2018|
12:32
«Մենք» դաշինքի նախընտրական հանդիպումները Շիրակի մարզում սկսվեցին Արթիկից: Նախ երթով անցան Արթիկի փողոցներով` ներկայացնելով, թե դաշինքը ինչ ծրագիր է առաջարկում ընտրողներին՝ «կենսաթոշակի և նվազագույն աշխատավարձի բարձրացում, հարկային արտոնություններ գյուղմթերքի և սննդի արտադրության և արտահանման համար»
-
28.11.2018|
22:26
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն աշխատանքային ստուգայցով եղել է մայրաքաղաքի մի շարք կրթամշակութային օջախներում: Երևանի քաղաքապետարանի Պատանի հանդիսատեսի թատրոնում Տիգրան Վիրաբյանը մի շարք խնդիրներ է առանձնացրել՝ մասնավորապես ջեռուցման, տանիքի վերանորոգման, հանդերձարանների ու դիմահարդարման սենյակների առնչությամբ: Նա նշել է, որ իր համար անընդունելի է թատրոնի շենքում ոչ բավարար ջերմաստիճանի ապահովումը:
-
28.11.2018|
22:12
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել բանկերի ղեկավարների հետ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է բանկային համակարգի կայուն գործունեությունն ու զարգացումը և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի երկրի տնտեսության շարունակական զարգացմանը: