-
27.11.2018|
02:45
Շաբաթներ առաջ համացանցի հայկական տիրույթը ողողվեց տեսանյութերով ու լուսանկարներով, որոնցում երևում էր, թե քաղաքապետարանի աշխատակիցներն ինչպես են ապամոնտաժում Նորք Նորքում ապօրինի կառուցված շինությունը:
-
-
27.11.2018|
02:32
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնի է, նոյեմբերի 14-ին այցելել է Մայր աթոռ սուրբ Էջմիածին և հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի հետ:
-
27.11.2018|
02:02
Եզդիների ազգային միության նախագահ ԱԶԻԶ ԹԱՄՈՅԱՆԸ դժգոհ է դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին եզդիների ներգրավվածությունից։
-
27.11.2018|
02:01
Վերջին 4-5 օրերին ժողովրդի սիրտը ահ է պատել՝ խոսում են ջրի սակագնի բարձրացման մասին։ Ըստ լուրերի՝ 1 խորանարդ մետր խմելու ջրի սակագինը դառնալու է 250 դրամ: Որքանո՞վ են այս խոսակցությունները իրատեսական։ Այս և գազի ու էլեկտրաէներգիայի սակագների շուրջ զրուցեցինք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ ՄԻՔԱՅԵԼ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ հետ։
-
27.11.2018|
01:55
Նոյեմբերի 14-ին Հայաստանի հայությունը վերջապես իմացավ, որ դեկտեմբերի 9-ի ընտրությունից ավելի կարևոր խնդիրներ կան։
-
27.11.2018|
01:50
Գեղարքունիքի մարզի նորապսակները հարսանեկան նվեր են ստանում նաև Գագիկ Ծառուկյանից: Վերջինս ամուսնական զույգերին ծաղկաձորյան իր հյուրանոցում հանգստանալու անվճար ուղեգիր է տալիս:
-
27.11.2018|
01:48
Երեկ մեկնարկեց նախընտրական քարոզարշավը։ Այսինքն, սկսվեց մարդկանց համոզելու շրջանը. ում համոզելը լավ հաջողվի, նա էլ արդյունքներ կգրանցի։ Հայտնի դասականի հանգույն՝ խաբում ենք ու խաբվում ենք։ Ակնհայտ է, որ քարոզարշավի ընթացքում բոլոր ուժերի թիրախում ՀՀԿ-ն է լինելու։ Հենց այս կուսակցության անդամ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ էլ խոսեցինք քարոզարշավից և` ոչ միայն։
-
27.11.2018|
01:31
...թե Շիրակում լուրջ «ասող» է դարձել ԱԻՆ նախարար, արդեն «Իմ քայլի» կողմից «քայլող», Սերժ Սարգսյանից «առնետ» անվանված Ֆելիքս Ցոլակյանը։
-
27.11.2018|
01:30
Բերդ քաղաքում «Իմ քայլը» դաշինքի համակիրներն ու աջակիցները տարակուսած են ընտրական հանձնաժողովների` «Քաղաքացիական պայմանագրի» նշանակած անդամներով ու նախագահներով: Ըստ վերջիններիս՝ նախկինում հանրապետական կուսակցության համար աշխատած անձինք հանձնաժողովներում այժմ էլ «Իմ քայլի» կողմից են ներկայացվել: