-
25.11.2018|
07:10
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է «դեղին բաճկոնների» ցույցերի մասնակիցներին: Գրում են ֆրանսիական լրատվամիջոցները՝ հղում անելով նախագահի Twitter-ի էջին:
-
25.11.2018|
07:07
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ Վրաստանի իշխանությունները հայտարարեցին, որ կզրոյացնեն 600 000 քաղաքացիների պարտքերը բանկերին: Պարտքերը փակում է միլիարդատեր և նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրամը:
-
25.11.2018|
07:01
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն արել է անսովոր ու ռիսկային քայլ: «Խաբար Օնլայն» թերթին նա հայտարարել է. «Վերջիվերջո, փողերի լվացումը իրականություն է մեր երկրում, շատերը շահում են փողերի լվացումից»:
-
24.11.2018|
20:34
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը նոյեմբերի 23-ի երեկոյան Լեհաստանի Հանրապետության մայրաքաղաք Վարշավայում մասնակցել է աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու ծննդյան 85–ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին:
-
24.11.2018|
20:33
Կիրակի կհրապարկվի «Իմ քայլը» դաշինքի վերջնական ծրագիրը՝ հիմնված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրի գաղափարախոսության վրա, որն ընդունվել է կուսակցության հիմնադրման ժամանակ՝ 2015-ին։ Այսօր քայլարշավին լրագրողների հետ զրույցում նման ասաց «Իմ քայլը »-ը դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը։
-
24.11.2018|
20:33
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի աջակցում Սիրիայում գործող որևէ քաղաքական ուժի կամ գործչի:
-
24.11.2018|
20:32
«Օրինաց երկիր» կուսակցությունը ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը իր ելույթում անդրադարձավ անցած յոթ ամիսներին և նշեց, որ տեսնում են իրավիճակային, կիսատ-պռատ լուծումներ, տեսնում են օրեցօր աճող մարտահրավերներ:
-
24.11.2018|
20:31
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի համար զարմանալի են խոսակցությունները, թե 2019-ին աշխատավարձերի և թոշակների բարձրացում չի սպասվում: Համաերևանյան երթի ընթացքում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ եկամտահարկի նվազեցման արդյունքում բարձրանալու է 350 հազար մարդու աշխատավարձ:
-
24.11.2018|
20:30
Դավիթ Շահնազարյանի և ՀՀԿ-ի համար, կարծես թե, ընտրությունները վաղուց տապալված են` այսօրվա երթի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ՀՀԿ պատգամավորի թեկնածու Դավիթ Շահնազարյանի հայտարարությանը, թե համաերևանյան երթը նպատակ ունի տապալելու ընտրությունները:
-
24.11.2018|
20:29
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել է, որ 2019-ին պետական կառավարման համակարգում սպասվող օպտիմալացման հետևանքով աշխատանքից զրկվող մարդկանց համար հնարավորություններ են ստեղծում: