-
25.11.2018|
20:08
Բաքուն դատապարտում է Ռուսաստանի իշխանություններին՝ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին Ռուսաստան մուտք գործելու թույլտվության համար։
-
25.11.2018|
14:30
Գյումրու դրամատիկական թատրոնում կայացավ ըստ Ջոն Օսբորնի «Ետ նայիր զայրացած» պիեսի «Ոչինչ չի մնա» ներկայացման պրեմիերան։
-
25.11.2018|
14:29
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է սահմանադրական փոփոխություններին:
-
25.11.2018|
14:28
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը համաերևանյան երթն ավարտեց Հանրապետության հրապարակում կարճ հանրահավաքով, որտեղ հայտարարեց, որ ազդարարում է Հայաստանում ոչ բռնի, թավշյա տնտեսական հեղափոխության սկիզբը:
-
25.11.2018|
14:27
Հայաստանի կառավարությունն առաջարկում է փոխել եկամտային հարկի գործող համակարգը և համահարթ 23% ներդնել, որը հաջորդող տարիներին պետք է նվազի:
-
25.11.2018|
14:26
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Ֆրանսիայի իշխանություններին ամերիկյան գինու ներմուծման համար բարձր հարկեր սահմանելու մեջ՝ անվանելով այդ ոլորտում տիրող իրավիճակը «անարդար»:
-
25.11.2018|
14:24
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է «դեղին բաճկոնների» բողոքի ցույցերի ժամանակ կիրառված բռնությունը և ամոթանք է տվել նրանց, ում գործողությունների հետևանքով տուժել են օրինապահ մարմինների ներկայացուցիչները, քաղաքացիները և լրագրողները:
-
25.11.2018|
14:24
Վիկտորիա լճում զբոսանավի խորտակման հետևանքով 10 մարդ է զոհվել` հաղորդում է «Daily Mirror»- ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
-
25.11.2018|
14:23
Եգիպտոսի Լուքսոր քաղաքի մերձակայքում հնագետները փարավոնների 19-րդ արքայատոհմի (մ.թ.ա. 1292-1186) դամբարան են հայտնաբերել` տեղեկացրել է Եգիպտոսի հնագույն հուշարձանների հարցերով նախարար Խալեդ ալ-Անանաին:
-
25.11.2018|
14:22
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը դիմել է բրիտանական հասարակությանը՝ խնդրելով աջակցել ԵՄի հետ Brexit-ի համաձայնագրի ընդունմանը: