-
23.11.2018|
12:01
«Փաստը» գրում է, որ «Իմ քայլը» դաշինքը խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը տեղերում անցկացնելու է խիստ համամասնական սկզբունքով:
-
23.11.2018|
12:00
«Հրապարակը» գրում է. «Մամուլի ազգային ակումբի ղեկավար, դասախոս Նարինե Մկրտչյանը, որ օրերս հանդես եկավ մեր թերթում՝ նկարագրելով, թե ինչպես է ՔՊ վարչությունը «քաստինգ» անում պատգամավորության թեկնածուներին, պարզվում է՝ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մորաքույրն է։
-
23.11.2018|
11:59
Լոս Անջելեսում այս գիշեր տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը։ Այս տարի համազգային դրամահավաք-միջոցառման համար ընտրվել է «Արարենք միասին» խորագիրը։
-
23.11.2018|
11:58
Թբիլիսիի վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը, որով Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հեռակա 6 տարվա ազատազրկման է դատապարտվել 2005-ին պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծելու գործով: Ըստ քննչական մարմնի՝ 2005-ին ոստիկանությունը Թբիլիսիում կանգնեցրել է նախկին պատգամավորին, հանե մեքենայից և ծեծել:
-
23.11.2018|
11:57
Նոյեմբերի 23-24-ը Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով, նոյեմբերի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Oդի ջերմաստիճանը վաղը ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-5 աստիճանով:
-
23.11.2018|
11:35
Նոյեմբերի 23-ին Մալթայի մայրաքաղաք Վալետայում Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։
-
23.11.2018|
11:33
Վաղը ժամը 10-ից Նիկոլ Փաշինյանը նորից քայլելու է: Նորից … դեպի իշխանություն: Փաստացի` ոչ նա այդ քայլերթի կարիքն ունի, ոչ երևանցիները` Նոր Նորքից սկսած վարչական մյուս շրջաններով վերջացրած:
-
23.11.2018|
11:30
Երեկ նրան հողին հանձնեցին: Այո, նա ժողովրդական արտիստ չէր, ոչ էլ վաստակավոր: Ընդամենը 23 տարեկան էր ու ամեն ինչ առջևում էր, եթե չլիներ նոյեմբերի 6-ի ավտովթարը Երևան-Աշտարակ ճանապարհի Պռոշյան գյուղի տարածքում:
-
23.11.2018|
11:26
Հարավային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Չոն Յանը ընտրվել է Ինտերպոլի նախագահ` կազմակերպության գլխավոր ասամբլեայում, Դուբայում: Գլխավոր ֆավորիտը ՌԴ ՆԳՆ գեներալ Ալեքսանդր Պրոկոպչուկն էր:
-
23.11.2018|
02:43
Ձմեռային այս տրանսֆերային պատուհանը մեծ տեղաշարժեր կգրանցի ֆուտբոլային ակումբներում: Դրանք ինչ-որ տեղ պատճառաբանված են նաև նրանով, որ շատ թիմերի համար դառնում են արյան թարմ հոսք, շատ ֆուտբոլիստների օգնում են գտնելու հենց այն թիմը, որը կօգնի հնարավորությունների առավել լիարժեք բացահայտմանը և այլն: