22.11.2018|
22:36
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չի կարծում, թե կգտնվի երկիր, որտեղ կոռուպցիա կամ կոռուպցիոն երևույթներ ընդհանրապես չեն լինի։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նա հայտարարեց, որ եթե երկրում կա կոռուպցիա, հարկային մարմինները, Ազգային անվտանգության ծառայությունը, զինված ուժերը, ոստիկանությունը և շատ պատկան մարմիններ «անպայման պետք է թաթախված լինեն կոռուպցիայի մեջ»։