-
22.11.2018|
10:28
Եվրամիությունը հայտարարել է, որ Իտալիային կտուգանի՝ բյուջեում փոփոխություններ մտցնելու հրաժարվելու պատժամիջոցների շրջանակում, հայտնում է CNBC- ն: Տուգանքի չափը հայտնի չէ: Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը հայտարարել է, որ իտալական բյուջեի պլանն ապագայում կտրուկ ազդեցություն կունենա առաջին հերթին Իտալիայի վրա:
-
22.11.2018|
10:27
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով ՌԴ-ի և Բելառուսի արտաքին գործերի նախարարությունների կոլեգիայի համատեղ նիստում` հայտարարել է. «Կարծում եմ, որ այնպիսի կազմակերպություն, ինչպիսին ԵԱՀԿ-ն է, կարող է հարթակ դառնալ ինտեգրացման տարբեր գործընթացների ներդաշնակեցման նախաձեռնությունների քննարկման համար»:
-
22.11.2018|
10:27
Բյուջեին կողմ քվեարկելու մասին հայտարարել են ԱԺ բոլոր խմբակցությունները, չնայած վերապահումներին։ Աժ-ն երեկ քննարկեց 2019-ի բյուջեի նախագիծը։ Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանի փոխանցմամբ պատգամավորներից ստացվել է 146 առաջարկ։ Արդյունքում բյուջեի նախագծի ծախսային մասը ավելացել է 5,9 մլրդ դրամով և կազմել 1 տրիլիոն 648 մլրդ դրամ։
-
22.11.2018|
10:26
«Սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության պատճառով ամերիկյան իշխանությունները չեն պատրաստվում հարվածի տակ դնել համաշխարհային տնտեսությունը». երեքշաբթի օրը Վաշինգտոնում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` մեկնաբանելով Սաուդյան Արաբիայի դեմ պատժամիջոցների սահմանման հավանականությունը:
-
22.11.2018|
10:25
ՀՀԿ-ն դեռևս չի հրապարակում իր նախընտրական կարգախոսը: Ըստ Վահրամ Բաղդասարյանի` կարգախոսը լինելու է «ընդդիմադիր ուժին հարիր»:
-
22.11.2018|
10:23
Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքը նոյեմբերի 26-ից մեկնարկող նախընտրական քարոզարշավն իրականացնելու են «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն և հզոր պետություն» կարգախոսով:
-
22.11.2018|
10:21
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզում
հանդիպում է ունեցել մարզպետարանում: Նա ընդգծել է, որ կառավարությունը խնդիր է դրել, որ դեկտեմբերի 9-ի ընտրությունները լինեն «լավագույնը մեր պատմության մեջ»:
-
22.11.2018|
10:20
ՌԴ պետական կառավարման ու տնտեսական ազգային ակադեմիայի նոյեմբերի 21-ին հրապարակված զեկույցում նշված է, որ ռուսաստանցիների 22 տոկոսը գտնվում է «աղքատության գոտում», նրանք կարող են գնել միայն գոյատևան համար անհրաժեշտ ապրանքներ:
-
22.11.2018|
10:19
Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է Սերբիայի «Զդրավլե» դեղագործական ընկերության արտադրության «Սպազմալգոն, դեղահատեր, 500մգ+ 5մգ+ 0,1մգ, բլիստերում 50/5x10/)» 1801800 սերիայի (պիտանիության ժամկետ` 12.2019թ.) դեղի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:
-
22.11.2018|
10:18
Նոյեմբերի 21-ին Բաքում եռակողմ հանդիպմանը Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը ասել է, որ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ռազմական համագործակցությունը հասել է ռազմավարական մակարդակի: