-
21.11.2018|
12:52
Պետական եկամուտների կոմիտեն երբևիցե տրանսֆերտները հարկելու գաղափար չի արտահայտել, խոսքը ընդհանրապես տարեկան եկամուտների հայտարարագրման մասին է, իսկ հայտարարագրումը դեռևս չի նշանակում, որ եկամուտը պետք է հարկվի` «Շանթ» հեռուստաընկերությանը հարցազրույցում ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
-
21.11.2018|
12:51
«Հրապարակը» գրում է. «Ռուսաստանաբնակ գործարար, Սպիտակի նախկին քաղաքապետ Նորիկ Մուրադյանը 88-ի երկրաշարժի 30-ամյակի կապակցությամբ «Սպիտակ» թանգարանային հուշահամալիր է կառուցում։
-
21.11.2018|
12:50
«Փաստը» գրում է. «Դեռ քարոզարշավը չսկսված՝ նույն կուսակցության տարածքային ցուցակների թեկնածուները սկսել են դաժան պայքար մղել միմյանց դեմ: Ծանր է վիճակը «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների պարագայում: Օրինակ, թիվ 1 ընտրատարածքում, որն ընդգրկում է Երևանի Քանաքեռ–Զեյթուն, Նոր Նորք և Ավան համայնքները, դաշինքն առաջադրել է 13 թեկնածու:
-
21.11.2018|
12:49
«Ժողովուրդը» գրում է. «Հաջորդ տարի թանկացումների նոր ալիք է սպասվում. երբ բարձրանա ծխախոտային արտադրանքի և ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկը: Ակցիզային հարկը, դրա հետևանքով ծխախոտի ու ալկոհոլային խմիչքների գները բարձրացել էին նաև 208-ի հունվարի մեկից: Հիմա նույնը սպասվում է նաև հաջորդ տարի: Սա նախորդ իշխանությունների թողած ժառանգությունն է:
-
21.11.2018|
12:48
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը համակարծիք չէ երեկ ասուլիսի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ, որ կառավարությունը կատարել է իր խոստումները:
-
21.11.2018|
12:47
ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբը հայտարարությամբ՝ անդրադարձել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցին Գեղարքունիքի մարզ:
«Նիկոլ Փաշինյանն իր աշխատանքային այցի ժամանակ ակնհայտորեն զբաղվում էր նախընտրական քարոզչությամբ, ինչը միջազգայնորեն ընդունված բոլոր չափանիշներով վարչական ռեսուրսի չարաշահման կոպիտ դրսևորում է:
-
21.11.2018|
12:44
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է գյուղտեխնիկայի արտադրությամբ զբաղվող լիտվական «Բելտեխնիկա» ընկերության ղեկավար Արմեն Հարությունյանին:
-
21.11.2018|
12:43
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլին ծննդյան առթիվ` մաղթելով նրան քաջառողջություն և ամենայն բարիք:
-
21.11.2018|
12:42
Այսօր ժամը 8:00-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, ուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:
-
21.11.2018|
12:41
Եվրոպայի պաշտոնական անձինք ձգտում են միջնորդ դառնալ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև` հուսալով փրկել միջին ու փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագիրը, որից դուրս գալ է սպառնում Դոնալդ Թրամփը` գրում է Ջուլիան Բորջերը The Guardian-ում: